Elite Life Fair 2009 Summer
ՇՔԵՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՆՐԲԱԳԵՂՈՒԹՅԱՆ
ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ
2009թ.-ի հունիսի 26-27-ը Golden Palace հյուրանոցային համալիրում տեղի ունեցավ տարվա ամենասպասված և քննարկվող միջոցառումներից մեկը` Elite Life Fair շքեղության և նրբաճաշակության ցուցահանդեսը, որը մինչ մեկնարկն արդեն հասցրել էր բազում արձագանքներ ստանալ հասարակության լայն շերտերի կողմից: Elite Life Fair-ի բացման արարողությունը տեղի ունեցավ հունիսի 26-ին, իսկ բացումը կատարեցին Elite Life ընկերության նախագահ Ավետիս Խախամյանը և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը: Միջոցառմանը ներկա էին մոտ 2000 հատուկ հրավիրված անձինք, որոնց թվում էին հայտնի քաղաքական գործիչներ, հեղինակավոր գործարարներ, մշակույթի և շոու-բիզնեսի, ինչպես նաև մասնակից ընկերությունների մի շարք ներկայացուցիչներ: Elite Life Fair-ի գլխավոր առաքելությունը հայ սպառողին Հայաստանում պաշտոնապես ներկայացված աշխարհահռչակ ապրանքանիշները և լավագույն սպասարկման ոլորտները ներկայացնելն էր: