Recent posts
To top
26 May

Հեքիաթային տարածք միայն մանուկների համար: EL Garden Kids Zone

_MG_3564

                                                                             EL GARDEN KIDS ZONE

Ձեզ արդեն քաջ հայտնի EL Garden կանաչապատ ժամանցի վայրը ներկայացնում է իր նոր հեքիաթային տարածքը, որը ամբողջովին նախատեսված է երեխաների համար: Այն լիովին նոր ձևաչափով էկո տարածք է, որտեղ երեխաներն անմոռանալի ժամանակ կանցկացնեն: Այսօր զրուցեցինք EL Garden-ի հիմնադիր տնօրեն Ավետիս Խախամյանի հետ, ով մանրամասնեց, թե ինչպես ծագեց այս գաղափարը և ինչ է նախատեսված երեխաների համար այս հետաքրքիր նախագծի շրջանակներում:

Ինչպե՞ս առաջացավ այս նախագծի ստեղծման գաղափարը:

Նոր էի վերադարձել արտերկրից և տղայիս հետ զբոսնում էի  Սիրահարների այգում, որտեղ շատ հաճելի միջավայր էր: Տղաս վազեց խոտերի մեջ, ինչը մեկ վայրկյանում փոխեց ամեն ինչ. մեզ մոտեցավ անվտանգության աշխատակիցը, ով տեղեկացրեց, որ երեխային խոտերից պետք է հանել: Հենց դա KIDS ZONE մանկական տարածքի ստեղծման հիմնական դրդապատճառ հանդիսացավ: Այստեղ երեխան կարող է անել ամեն ինչ՝ առանց որևէ սահմանափակումների: Գիտեք՝ այն հիշեցնում է հին ու բարի երևանյան բակերը, որտեղ երեխաները խաղում էին տարատեսակ խաղեր և դեռևս չգիտեին, թե ինչ է Iphone-ն ու IPad-ը:

Ի՞նչ է իրենից ներկայացնում EL Garden KIDS ZONEը:

Այս կանաչապատ էկո տարածքում յուրաքանչյուր փոքրիկ այցելուի ցուցաբերվում է առանձնահատուկ վերաբերմունք: KIDS ZONE-ը  խաղատարածք-սրճարան է, որտեղ երեխաներին առաջարկվում են հետաքրքիր բեմականացված թատերախաղեր, ինչը փոքրիկի զարգացմանը նպաստող կարևոր նախապայման է: Ծնողները կարող են իրենց երեխաներին թողնել այս հեքիաթային միջավայրում՝ հմուտ խաղավարների և  դայակների հսկողության տակ: Նշեմ նաև, որ ամբողջ տարածքում տեղադրված են փայտե տնակներ:

Դուք նշեցիք, որ լինելու են թատերական ներկայացման դերային խաղեր

Այո՛, ավելացնեմ նաև, որ երեխաները զերծ են մնալու Sponge Bob-ից, Spiderman-ից, Batman-ից և նմանատիպ անհասկանալի այլ պլաստմասե հերոսներից: Փոխարենը նրանք միասին բեմադրելու են տարբեր դասական հեքիաթներ, ինչպիսիք են, օրինակ, Կարմիր գլխարկը,Ալիսան հրաշքների աշխարհում, Սպիտակաձյունիկը կամ Երեք խոզուկները: Ունենք նաև փոքրիկ ֆերմա հավերով, բադերով, ոզնիներով, զաանենյան ուլիկներով, նապաստակներով և ծովախոզուկներով: Բոլոր կենդանիների հետ երեխաները անմիջական շփում են ունենալու, իսկ բոստանում երեխաները մասնակցելու են բույսերի և ծառերի տնկման գործընթացին (օրինակ՝լոլիկ,արևածաղիկ, ելակ): Յուրաքանչյուր երեխա կարող է իր անվանական բույսը  կամ ծառը տնկել, ինչպես նաև խնամել այն, իսկ ցանկության դեպքում՝ նաև տուն տանել:

Փաստորեն երեխաները կարող են մնալ այստեղ առանց ծնողների հսկողության…

Անվտանգության խնդիրները լուծված են, ունենք նաև հատուկ ընտրված դայակների կազմ: Այո, կարող եք թողնել երեխային մի քանի ժամով, սակայն ցանկալի է, որ ծնողները գտնվեն  EL Garden-ի տարածքում: Երեխաներին բաժանելու են նաև ըստ տարիքային խմբերի, ինչը լավ խաղ կազմակերպելու կարևոր բաղադրիչ է: Մեզ մոտ կարող են գալ երեք տարեկանից սկսած: Գնային քաղաքականությունը ընտրված է օպտիմալ կերպով և հասանելի է բոլորին:

EL Garden KIDS ZONEը ունի նաև հեքիաթի ժամեր, կմանրամասնեք?

Այո՛, երկու ժամը մեկ կազմակերպելու ենք հեքիաթի ժամեր, որտեղ երեխաները կլոր շրջանով նստելու և հեքիաթ են լսելու, ինչպես նաև դիտելու են տիկնիկային փոքրիկ ներկայացումներ: Առաջարկում ենք նաև թեմատիկ ծրագրեր ծննդյան օրվա կամ մեկ այլ իրադարձության համար: Դրա համար ընտրում ենք որևէ դասական հեքիաթ և ամբողջ ծննդյան օրը անցկացնում այդ թեմայի մեջ: Դե իսկ տարիքով ավելի մեծ երեխաները կարող են խաղալ քվեստ-խաղեր կամ խաղեր-խնդիրներ: Նշեմ, որ ունենք նաև հատուկ կինետիկ ավազի զոնա և նկարչական սրահ: Այդ ամենը լրացնում է հատուկ մշակված մանկական յուրահատուկ մենյուն: Ցանկության դեպքում կարող եք մեզ մոտ պատվիրել ծննդյան օրվա համար նախատեսված օրիգինալ դիզայնով համեղ տորթեր:  13288962_1273072489392232_645231705_n_MG_3208 _MG_3232 _MG_3240 _MG_3244 _MG_3276 _MG_3294 _MG_3308 _MG_3343 _MG_3349 _MG_3546 _MG_3553 _MG_3560 _MG_3564 _MG_3567 118