Recent posts
To top
18 Nov

Ինչ ուզում էինք, այն էլ ստացանք. EL Garden

garden hdr_cmyk

Ինչ ուզում էինք, այն էլ ստացանք. EL Garden

  Մինչ EL Garden-ի բացումը մենք արդեն հստակ պատկերացում ունեինք այն մասին, թե սրճարանի յուրաքանչյուր սեղան ինչ աուդիտորիայի համար է նախատեսված լինելու, ինչ ժամային գրաֆիկով է աշխատելու և որքան գումար է  վճարվելու դրա դիմաց: Հետևելով մեր այս ամիսների աշխատանքին՝ կարող ենք առանձնացնել հետևյալ տիպի սեղանները՝ ըստ մեր հաճախորդների նախասիրությունների:

El Garden - at nigth (4)

  4-8 աղջիկների համար նախատեսված սեղաններ, որտեղ նրանք ցերեկային ժամերին կարող են խաշ և խորոված վայելել: Դրա դիմաց  հաշիվը կկազմի 13000-15000 դրամ:

_ZVN8551_cmyk

  Սեղաններ՝  նախատեսված երեկոյան ժամերին զույգերով կամ 2 ընկերուհիներով սրճելու և հետաքրքիր աղանդեր վայելելու համար, որի դիմաց  հաշիվը կկազմի 5000-8000 դրամ:

IMG_6972   El Garden - at nigth (12)

    8-20  հոգու համար նախատեսված սեղաններ ծննդյան արարողությունների համար: Դա կարող է լինել թափանցիկ վրան կամ առանձնասենյակ: Միջինը յուրաքանչյուր անձի համար՝ սկսած 3000 դրամից:

_ZVN8889

_ZVN8384

_ZVN8580_web

  Սեղաններ լուսավոր վայրում ռոմանտիկ հանդիպումների համար, որոնք իրենցից ներկայանում են թափանցիկ վրաններ փափուկ նստատեղերով:

_ZVN8450

El Garden (5)

  18 + սեղաններ ավելի մտերմիկ հանդիպումների համար: Այստեղի հաճախորդները պահանջում են սեղաններ հեռու, մութ վայրում և խնդրում, որ մատուցողը չանհանգստացնի իրենց:

IMG_6972

  garden hdr_cmyk

  Սեղաններ, որոնք իրենցից ներկայացնում են ծառից կախված ճոճանակներ: Այստեղ սիրում են նստել թիթիզ աղջիկներն ու հերթափոխով սելֆի անել:

_ZVN8471

_ZVN8447

Սեղաններ ընտանիքով հանդիպումների համար: Շաբաթ-կիրակի օրերին խաշ ուտելու կամ երեկոյան վրացական մենյուից ուտեստներ վայելելու համար:

_ZVN8604

  Սեղաններ երեխաների հետ այցելելու համար: Այստեղ կարող եք նշել նաև ձեր փոքրիկի ծննդյան արարողությունը:

11196332_1609352779351425_1819991624127287190_n

11866283_1654952691458100_140645524185640587_n

  Ծառերի մոտ տեղադրված սեղաններ՝  նախատեսված օտարերկրացիների համար: Սովորաբար հենց  այստեղ են բերում իրենց այլազգի ընկերներին զարմացնելու, ինչպես նաև Կարաս գինի, խորոված և հայկական խոհանոցի այլ ուտեստներ համտեսելու համար:

garden hdr_cmyk

_ZVN8450

4-24 հոգու համար նախատեսված առանձնասենյակներ կոնսերվատիվ հանդիպումների համար, որոնք առանձնանում են իրենց հետաքրքիր դիզայնով:

_ZVN8399

_ZVN8409

    Սեղաններ՝ մտքեր գողանալու համար: Այստեղի այցելուները պատվիրում են սուրճ և ուսումնասիրում, թե ինչպես է կազմակերպված մեր բիզնեսը: Այնպես որ, չզարմանաք, եթե շուտով տեսնեք մեր սրճարանի նմանակները՝ նույն ինտերիերի լուծումներով:

_ZVN8469

  Սեղաններ` նախատեսված նրանց համար, ովքեր պատվիրում են հիմնականում սուրճ, ջուր՝ վճարելով մինիմալ հաշիվ: Հետո էլ զարմանում են, թե ինչու ենք մենք իջեցնում ջրի գինը՝ դարձնելով այն 600-ից 400 դրամ, ավելացնում սև սուրճ և հայկական թեյեր, որոնք ավելի մատչելի են:

El Garden (5)

  Յուրահատուկ սեղաններ, որոնք գտնվում են ծառերի վրա: Որքան էլ տարօրինակ հնչի, այդ սեղանները հիմնականում պատվիրում են աղջիկները՝ տղաներին զարմացնելու համար:

IMG_6981

garden hdr_cmyk

  Սեղաններ, որոնք նախապես ճշտում են մենյուի գները՝ անհարմար դրության մեջ չհայտնվելու համար: Չգիտես ինչու կարծիք է ձևավորվել, որ մեզ մոտ դրանք շատ բարձր են:

_ZVN8439

    Սեղաններ, որոնք գալիս են համտեսելու, օրինակ, ԷԼ Բոլ, որի մասին տեղեկացել են սոցցանցերից:

_ZVN6532

  Սեղաններ, որոնք եկել են համոզվելու, որ այստեղ իրոք կան բադեր և նապաստակներ, որոնք ազատ շրջում են սրճարանի ողջ տարածքում, իսկ համոզվելուց հետո ստիպում ընկերներին գնել  իրենց համար դրանցից մեկին:

_ZVN8490

_ZVN8493

  Սեղաններ, որոնք նախապես պատվեր են կատարել, որպեսզի առաջին ձյան կամ անձրևի օրը թափանցիկ վրանում անցկացնեն:

549321_1677058012580901_7583928294405083715_n

Ինչ կարևոր իրադարձություններ են  տեղի ունեցել EL Garden-ում այս ընթացքում

 

23 հատուկ ռոմանտիկ ընթիրք

11 ամուսնության առաջարկ

32 մանկանան  և գրեթե ամեն օր մեծահասակների ծննդյան արարողություն

Եղել են նաև ոչ այնքան հաճելի պահեր, երբ կինը ամուսնուն բռնացրել է սիրուհու հետ թափանցիկ վրաններից մեկում:  :)