Recent posts
To top
5 Aug

«Տարվա բժիշկ և տարվա բուժհիմնարկ, Հուսո Աստղ-2016» ամենամյա անվանակոչման արարողությունը

_MG_1679

Բժշկության ոլորտի ամենակարևոր իրադարձություններից է արդեն ավանդական դարձած ամենամյա մրցանակաբաշխությունը: Այս տարի կրկին անգամ հուլիսի 11-ին Ա. Խաչատրյան համերգասրահում կայացել է  «Տարվա բժիշկ և տարվա բուժհիմնարկ – Հուսո Աստղ-2016» ամենամյա անվանակոչման արարողությունը: Միջոցառման  ընթացքում հատուկ ՝ «Համազգային վստահություն»  շքանշանների արժանացան ապրիլյան պատերազմի մասնակից բժիշկներ , ովքեր առաջին իսկ ժամերից ինքնակամ մեկնեցին Արցախ և անձնվիրաբար օգնեցին վիրավորներին:  Շքանշանների արժանացան ՝ Նաիրի բժշկական կենտրոնի  գործադիր տնօրեն Էրեբունի և  Նաիրի բժշկական կենտրոնների  անեսթեզիոլոգիայի վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի ծառայության ղեկավար Անատոլի Գնունին:Էրեբունի բժշկական կենտրոնի նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ, բժշկական  գիտությունների թեկնածու Վահրամ Համբարձումյանը: Էրեբունի բժշկական կենտրոնի անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Արթուր Հովհաննիսյանը:”Էրեբունի” բժշկական կենտրոնի վիրաբույժ Անդրանիկ Օհանյանը: Էրեբունի բժշկական կենտրոնի վնասվածքաբան-օրթոպեդ Գագիկ Բդոյանը: «Տարվա բժիշկ և տարվա բուժհիմնարկ – Հուսո Աստղ-2016» ամենամյա անվանակոչման արարողության  ընթացքում մրցանակների արժանացան՝Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի օնկո-գինեկոլոգիական բաժանմունքի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Ջիլավյանը: ԳԱԱ ակադեմիկոս, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Ռազմիկ Աբրահամյանը սոցիոլոգիական հարցումների և փորձագիտական գնահատման  արդյունքում արժանացել է «Բժշկության մեջ ներդրած մեծ ավանդի համար» Հատուկ մրցանակի: Բժիշկ, և հասարակական-քաղաքական գործիչ, Ղարաբաղյան շարժման և ազատամարտի առաջնորդ Զորի Բալայանը սոցիոլոգիական հարցումների և փորձագիտական գնահատման  արդյունքում արժանացել է Հատուկ մրցանակի:

IMG_3301 IMG_3332 IMG_3431 IMG_3471 IMG_3473 IMG_3480 IMG_3525 IMG_3559 IMG_3593 IMG_3625 IMG_3630 IMG_3702 IMG_3723