Recent posts
To top
9 Dec

10 հարց DJ SmooveMusic-ին

Բոլոր հաջողված երեկույթները ունեն մեկ ընդհանրություն. լավ դիջեյներն են այնտեղ  նվագում:  El.am-ը զրուցել է երևանյան ուրախ երեկույթների «հովանավորներից» մեկի հետ:
Տիգրան Սուքիասյանն IT ոլորտի մասնագետ է և դիջեյ, ով փորձում է տարբերվել իր երաժշտությամբ:

-Ինչու՞ DJ Smoove, ինչոր բացատրություն ունի այս անունը:

-Ոչ թե Smoove, այլ՝ SmooveMusic, նշանակում է «մոդելավորված երաժշտություն»:

-Որտե՞ղ եք նվագում, որտե՞ղ կարելի է Ձեզ գտնել:

-Հիմնականում նվագում եմ El Sky Bar-ում, տարբեր ակումբներում ու խելքին մոտ կորպորատիվներում:

15392959_1187173894712951_2390029501700011795_o
Հետաքրքիր է՝ ի՞նչ երաժշտություն եք Դուք նախընտրում:

-Ոչ կոմերցիոն երաժշտություն՝ Tech House, Techno, Deep House, Ambient:

Կա՞ն երաժշտական ոճեր, որոնք չեք միքսի, ու հակառակը, կա՞ն ոճեր, որոնք հեշտ եք միքսում:

– Միքսում եմ այն երաժշտությունը, որն առաջին հերթին ինձ է հաճելի լսել, բնականաբար չեմ միքսի այն, ինչ չեմ լսի կամ հոգեհարազատ չէ:

14222354_1786395228273622_6440091747913540207_n
Պարել սիրու՞մ եք:

-Ինձ թվում է՝ կսիրեի… եթե կարողանայի պարել:

Հավաքույթների ժամանակ միշտ գտնվում է մեկը, ով խնդրում կամ պարտադրում է իր ուզածը «երգելնվագել»: Հետաքրքիր է՝ դիջեյներին այդ խնդրանքով մոտենո՞ւմ են:

-Ճիշտն ասած, որ մոտենում են ինչ-որ track են ուզում, որն իմ փլեյլիստում կա ու տվյալ պահին չի խանգարի իմ աշխատանքին, հնարավոր է, որ դնեմ: Բայց այդպիսի դեպքեր քիչ են եղել, իսկ պարտադրել դեռ չի եղել, չի էլ լինի, եթե ինչ-որ մեկը փորձի, սկզբունքորեն չեմ միացնի:

-Ի՞նչ հետաքրքիր, տարօրինակ կամ ծիծաղելի դեպք է եղել Ձեր կարիերայի ընթացքում, որ միշտ հիշում, զարմանում, զայրանում կամ ծիծաղում եք:

– Ծիծաղելի դեպքեր շատ են լինում: Մոտենում են, երգ են խնդրում, բայց  ոչ մի կերպ չեն կարողանում բացատրել ո՛չ երգչին, ո՛չ երգը: Մոտավորապես այսպես՝ ապեր, կարա՞ս էն երգը դնես, որ մի հատ տղա ա երգում ու բասերով երգ ա:
Մի անգամ էլ մի տարիքով կին Open air party-ի ժամանակ մոտեցավ ու խնդրեց, որ երաժշտության ձայնն իջեցնեմ, քանի որ իր գլուխը ցավում է «դըմփ ու ցըմփից»:
14364667_1791299141116564_6238515758498890224_n
Հնարավո՞ր է Հայաստանում աշխատել դիջեյ և վաստակել այնքան, որ ստացվի հոգալ ընտանեկան ծախսերը:
-Ինձ թվում է՝ պահանջված դիջեյ լինելու դեպքում հնարավոր է, իսկ երեխա ունենալու դեպքում՝ շատ դժվար:

Հայ երգիչներն ու երգչուհիները հաճախ համագործակցում են դիջեյների հետ, առաջիկայում նման պլաններ կա՞ն:

-Հաճելի կլինի, որ, իմ ոճում, աշխատեի հայ երգիչների ու երգչուհիների հետ, բայց հիմա դրա ժամանակը չունեմ: Առաջիկա պլաններում չկա, բայց հուսով եմ՝ կլինի:

15037119_1820606054852539_4062937109309406908_n