Recent posts
To top
17 Dec

DJ ELF.Ես այն եզակի DJ-ներից եմ, ով նվագում է <<Ֆանկ>> ոճի երաժշտություն

DJ ELF

ԱՐԹՈւՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

5

Որոնք եք համարում Ձեր աշխատանքի ամենադրական և ամենաբացասական կողմերը:

Ես այն եզակի DJ-ներից եմ, ով նվագում է <<Ֆանկ>> ոճի երաժշտություն:  <<Ֆանկը>> այաստանում դեռևս քիչ է տարածված և նոր է զարգանում: Այս երաժշտական ոճը նախատեսված է հիմնականում 25 տարեկանից բարձր լսարանի համար. ավելի կրտսեր տարիքային խմբերին ՙֆանկը՚, թերևս, այնքան էլ չի հետաքրքրի:

Հայաստանում DJ-ի աշխատանքը համարում եք շահավետ ու հեռանկարային գործ:

Անձամբ ես չեմ համարում: Խնդիրն այն է, որ մարդիկ իրենց պատկերացումն ունեն DJ-ի մատուցած երաժշտության մասին, և նրանք հաճախ փորձում են ճաշակ և պահանջարկ թելադրել: DJ-ը, այսպես, թե այնպես, կախում ունի լսարանից, որն էլ իր հերթին կարող է նպաստել կամ ակամա խանգարել բնագավառի զարգացմանը:

Ձեր մասնագիտական ասպարեզը բարեփոխելու ծրագրեր ունեք, թե անիմաստ եք համարում քայլեր ձեռնարկելը:

Մեր բնագավառի զարգացմանըև անձամբ իմ առաջընթացին նպաստելու մտադրությամբ որոշել եմ առաջիկայում զբաղվել պրոդյուսինգով և գրել երաժշտություն: Կարծում եմ իմ նախագծերը որոշակի դերակատարում կունենան ասպարեզի բարեփոխման գործում:

Ձեր գործընկերների հետ ինչ հարաբերություններունեք. առողջ, թե անառողջ մրցակցություն է տիրում:

Մրցակցություն, իհարկե, կա: Առողջ մրցակցություն ծավալվում է իսկապես պրոֆեսիոնալ գործընկերների հետ, ովքեր արդեն ունեն լուրջ ձեռքբերումներ, իսկ ոչ պրոֆեսիոնալների հետ առհասարակ չեմ մրցակցում: Կան նաև այնպիսի DJ-ներ, ում անձամբ չեմ ճանաչում, սակայն գնահատում եմ նրանց կատարած աշխատանքը:

Ինչով է պայմանավորված DJ-ների թվաքանակի կտրուկ ավելացումը Հայաստանում: Այդ միտումը համարում եք դրական, թե բացասական երևույթ:

Այսօր շատերը DJ են դառնում պարզապես ճանաչում ձեռք բերելու համար: Այդպիսիք ինձ համար անընդունելի են իրենց գործունեությամբ: Փոխարենը ես խրախուսում եմ նրանց, ովքեր ձգտում են պրոֆեսիոնալիզմի և նոր ձեռքբերումների:

Ինչպես եք վերաբերվում հարսանիքներում և նմանօրինակ այլ միջոցառումներում գումար վաստակող DJ-ներին:

Ես բնական եմ համարում այդ երևույթը: Ինքս էլ հարմար առիթի դեպքում նվագում եմ: Դա ընդամենը աշխատանքի մի տեսակ է, որ կատարվում է ըստ անհրաժեշտության: Իհարկե, ակումբներում մենք նվագում ենք բոլորովին այլ ոճի երաժշտություն:

հարցազրույցը՝ Լիլիթ Խաչատուրյանի