Անկոտրելի և անհաղթահարելի, հենց այսպիսին է այս փոքրիկի թարգմանությունը հին հունարենից: Միանման երկու ադամանդ աշխարհում չես գտնի։ Այս պարզ պատճառով էլ 25 կարատից ավել քաշով ադամանդին տրվում են անձնանուններ: Ադամանդի իրական արժեքն ու փայլը բացահայտվում է միայն որոշակի մշակում անցնելուց հետո: Երբ ասում ենք ադամանդ, ապա հասկանում ենք , որ դա ալմաստի երեսակված վիճակն է, որի իրական արժեքը պայմանավորված է ոչ միայն գեղեցկությամբ և փայլով, այլև բացառիկությամբ: Այն համարվում է աշխարհի ամենահազվագյուտ միներալներից մեկը, որը նաև լույսի անդրադարձման աննախադեպ հատկություն ունի: Ընդունված է ադամանդի մաքրությունը բնութագրել հիմք ընդունելով 4C բանաձևը՝գույնը, մաքրությունը , երեսակումը և քաշը: Որքան շատ են ճաքերը , այդքան այդ քարը ավելի քիչ արժեք ունի և հակառակը: Ամենամեծ ադամանդների հավաքածուն պատկանում է Բրիտանիայի թագուհուն, նա ունի նույնիսկ հատուկ ադամանդնյա իր զարդերի պահպանման համար նախատեսված շենք: Այսօր ընտրությունը շատ մեծ է առաջարկվում են տարբեր ձևի, չափսի և դիզայնի զարդեր: Որոշ նորաձևության տներ յուրաքանչյուր սեզոնին իրենց հավաքածուների հետ միասին ներկայացնում են հատուկ մշակված զարդերի նոր հավաքածու՝ պատրաստված ազնիվ մետաղներից և ադամանդներից: