Բոլոր փոքրիկների ու պատանիների առաջ իր հյուրընկալ դռներն է բացել «Դե Սալիտո» խանութ-սրահը:
Թումանյան 33 հասցեում այսուհետ կարելի է գտնել իտալական ճաշակի և որակի համադրությունը ներկայացնող հագուստներ: Նորաբաց խանութը հարմար է տարբեր տարիքի և սեռի երեխաներ ունեցող ծնողների համար. այստեղ կարելի է գտնել երեխայի ճաշակին և մայրիկների խստապահանջությանը համապատասխանող հագուստի հավաքածուներ՝ 6-12 տարեկան փոքրիկների համար:
«Դե Սալիտո» նորաձևության տունը հիմնադրվել է 1993 թվականին, իսկ ներկայումս այն Նատալյա և Օլեգ Պենյագինների կրեատիվ մտքի նմուշներն է ներկայացնում:
Խանութ-սրահում ներկայացված են մանկական նորաձևությունում արդեն հայտնի Դե Սալիտո, Պինետի, Ստեֆանիա Պինյագինա ապրանքանիշերը, որոնցից յուրաքանչյուրն ունի իր ոճն ու պատմությունը:
Նորաձև և որակյալ հագուստ ներկայացնող «Դե Սալիտո» խանութ-սրահի բացման գեղեցիկ արարողությանը ներկա ենք եղել նաև մենք և առաջարկում ենք հետևել ֆոտոշարքին: