Recent posts
To top
26 Jul

Style in Business. Դավիթ Աղաջանյան և Աննա Դովլաթյան

cover

Դավիթ Աղաջանյանի և Աննա Դովլաթյանի փոքրիկ «եռանկյունի»-ում պատերը տարբեր են․ իրենց հարսանիքի դոնաթսները, դեկորները, տրամադրությունը, կրեատիվն ու նոր մտքերն այսօր զարդարում են մյուսների «սպիտակ ժամանակները»։

Իսկ թե որո՞նք են դրանք, ի՞նչով է զբաղված զույգն այսօր, ինչո՞ւ և ինչպե՞ս՝ պատմում են հենց Դավիթն ու Աննան։

-Թաիլանդից նոր եք վերադարձել ի՞նչ եք բերել այնտեղից։

Դավիթ -Հուշանվերներ ու այնպիսի պարագաներ՝ քարեր, ծովային խեցիներ․․․․, որոնք արգելվում է այդտեղից արտահանել, մենք նույպես զարմացած ենք՝ ինչպես մեզ հաջողվեց։

Աննա -Ամենակարևորը՝ դրական էմոցիաներ ու լիցքեր։sovorakan logo shablon3

Մենք տրոպիկականի սիրահար ենք։

-Փաստորեն երգչուհի և դերասան զույգը կարո՞ղ են լինել բիզնեսմեն ամուսիններ։

Դավիթ -Մինչև հիմա բացահայտվում ենք։ Միայն դերասան չէ․ քչերը գիտեն, բայց ես նաև լողորդ եմ, իրավաբան և ՛ այլն, և ՛ այլն․․․․։ Շարունակվում է․ ես միշտ զբաղվում եմ այն գործով, որն ինձ հաճելի է։

sovorakan logo shablon7

-Դավի՛թ, երգի դեպքում կարծես թե Աննան է Ձեզ համոզել, իսկ բիզնեսի՞։

Դավիթ -Ամեն ինչ սկսվեց մեր հարսանքից․ այն մեր առաջին աշխատանքն է։ Արդեն 6 ամիս անց որոշեցինք ստեղծել White Times-ը։

Ես գիտեի, որ Աննան շատ է ծաղիկներ սիրում ու երազանք ունի աշխատել ծաղիկների դիզայներական ոլորտում։ Աննայի երազանքն իրականություն դարձավ։

-Իսկ ո՞րն է առավել հաճելի, երբ կազմակերպում էիք Ձեր հարասանիքը թե՞ մյուսներինը։

Դավիթ -Մյուսներինը։ Ցանկացած առիթի ժամանակ մենք ուզում ենք առաջինը լինել այդտեղ՝ տեսնելու նրանց էմոցիաները, ժպիտը․ սա կարևոր է մեզ համար։

Աննա -Ե՛վ պատասխանատու։ Հիմա մեր մտքերն էլ ավելի հետաքրքիր ու նոր են՝ հենց իրենց համար։

-White Times. սպիտակ ժամանակնե՞ր․․․

Աննա -Սպիտա՜կ, հարսանեկան ժամանակներ․ երբ դու պատրաստվում ես, վազվզում, հուզվում հաճելի ձևով (ժպտում է․-հեղ․)։

-Աննա, դուք դիզայներ եք․․․․

Աննա -Ինքնակրթությամ։

Ես զարգացնում եմ և ինքնըստինքյան սկսում եմ իրերն այնպիսին տեսնել, որն առաջ չէի նկատում։

sovorakan logo shablon6

Դավիթ -Ուզում եմ ավելացնել՝ պետք է ցանկություն + նպատակ։ Ճաշակը ոչ մի տեղ չեն սովորեցնելու։

-Ի՞նչն է դժվար Ձեր գործում։

Աննա -Ֆիզիկականը, երբ չես քնում գիշերները, գիտես՝ վաղը մեծ առիթ կա ու պետք է հասցնել։ Հեշտ է թվում, երբ արդեն պատրաստ աշխատանքն է երևում, բայց հավատացեք՝ մի ծաղիկ դնելն էլ բարդ է։

-Դավի՛թ, Ձեր զբաղվածությո՞ւնը հիմա․․․․

-3 ամիս է՝ հրաժարվում եմ նկարահանման առաջարկներից, որովհետև այս պահին  պետք է այստեղ լինեմ։

sovorakan logo shablon2

-Աննա՞․․․․

Աննա -Ես նկարահանվում եմ այն նախագծերում, որոնք ինձանից շատ ժամանակ չեն խլում։

-Ինչպիսի՞ կին է Աննան, Դավի՛թ։

-Ներդաշնակ, հանգիստ և հոգատար։

(Աննան ժպտում է․-հեղ․)։

sovorakan logo shablon

-Աննա՛, ինչպիսի՞ գործընկեր է Դավիթը։

-Վստահելի և պարտաճանաչ։

Ես միշտ զգում եմ, որ ինքը «կանգնած է» իմ թիկունքում։

-Ձեր գործում կհիշեք մի դեպք, որ տպավորել է Ձեզ։

Աննա -Առաջինը՞, Դավ․․․․

Դավիթ -Ահա, առաջի՛նը, քանի որ շատ բարդ էր։ 38 ժամ չենք քնել, ու գալիս է վարելու պահը։ Հենց բացման խոսքից մոռանում ենք դա, ու․․․․ամեն ինչ շատ լավ անցավ։

sovorakan logo shablon8

-Դավիթ, ո՞րն է Աննայի սիրելի ծաղիկը։

Դավիթ -Բոլո ՜ր ծաղիկները։

-Ճի՞շտ է, Աննա։

Աննա -Իրոք․․․․․ես անգամ ծաղիկի վրայի թիթեռին, մրջյունին էլ սիրում եմ։ Ամեն ինչ, ինչը կապված է բնության հետ։

-Նմա՞ն եք միմյանց։

Դավիթ -Ե՛վ․․․․և՛։

Աննա -Հորոսկոպով ձկներ, որ միմյանց դեմ-դիմաց են։

-Առաջիկայո՞ւմ․․․․

Դավիթ -Լիքը մտքեր ու լիքը նորություններ։

Աննա -Ապրենք, տեսնենք (ծիծաղում են․-հեղ․)։