Recent posts
To top
18 Feb

«….Բեմական տեսք, երաժշտական լսողություն և ժպի՜տ». Վանուշ Շահինյան

COVER 3

El.am-ը զրուցել է դերասան, պարող և պարզապես ակտիվ երիտասարդ Վանուշ Շահինյանի հետ: Վանը խոսում է Break Dance-ի, իր նախընտրությունների և ԱՄՆ-ում իր գործունեության մասին:

IMG_9754-18-02-19-12-15

-Մտածե՞լ ես բեմական անուն ունենալու մասին: Ի՞նչ կուզենայիր:

-Վերջերս ինստագրամում փոփոխություն արեցի՝ դարձնելով Վան. հակիրճ է և ինձ դուր է գալիս:

-11 տարեկանից պարում ես Break Dance. առաջին քայլե՞րդ….ինչպե՞ս ես սովորել:

-Պարի հետ ինձ ծանոթացրեց քույրիկս: Այնտեղ ես հանդիպեցի մի տղայի, ով ինձ միշտ օգնում և խորհուրդներ էր տալիս: Սկզբում մեծ քաշի խնդիր ունեի, բայց շնորհիվ իմ աշխատասիրության, հաղթահարեցի ամեն մի դժվարություն:

Պարային կարիերան սկսելու համար շնորհակալ եմ քույրիկիցս և ներկայիս ամենահարազատ ընկերոջիցս:

IF

-Աշխատասե՞ր ես:

-Ահավոր….ես չունեմ հանձնվելու հակում:

-Break Dance-ի համար տաղանդ թե՞ աշխատասիրություն:

-Break Dance-ը շատ ազատ է: Այստեղ կարող եք տեսնել մարդկանց, ովքեր չունեն համապատասխան մարզվածություն, բայց պարում են: Բարդ պարաձև է. իր մեջ ներառում է շարժումներ, որոնք պահանջում են տարիներ:

Կարծում եմ՝ պետք է ցանկություն և այն էլ շա՛տ հստակ:

IF

-Իսկ փողոց թե՞ բեմ:

-Միանշանակ բեմ:

-A-ERA Art School-ում աշակերտներիդ պարտադիր սովորեցնում ես, որ….

-Մնան մարդ կյանքի ցանկացած իրավիճակում:

-Ի՞նչ կարելի է արտահայտել պարային այս ոճով:

-Ամեն լավ, վատ, ուրախ, տխուր, անհասկանալի և հասկանալի բան (ժպտում է.-հեղ.):

Վերջիվերջո արվեստը գեղեցիկի մասին է:

IF

-Դերասանություն թե՞ պար:

-Երկուսն էլ:

-Ինչո՞ւ:

– Չեմ ստի. պահ է գալիս՝ ուզում եմ դրանցից ընդամենը մեկով զբաղվել: Բայց գիտեք, քանի որ երկուսի մեջ էլ ինձ զգում եմ հրաշալի և կոմֆորտ, երկուսով էլ զբաղվում եմ և փորձում աչքաթող չանել մեկին՝ մյուսով զբաղվելիս: Փորձում եմ այնպես անել, որ իրար օգնեն և ոչ խանգարեն:

-Իսկ ո՞րն է ավելի դժվար:

-Երկուսն էլ շատ կոնկրետ կապ ունեն ոչ թե ինչի, այլ ինչպես-ի հետ: Բայց ավելի խորը և զգացողական արվեստն իհարկե դերասանությունն է……դերասանությունը մարդկային հոգեբանության մասին է:

-Լավ պարելու համար պետք է….

– Չհանձնվելու կարողություն, պարային բնավորություն, հոգեբանություն, ֆիզիկական տվյալներ և գիտակցում, որ միշտ կարող է ավելի կատարելագործվել:

Աշխատասիրություն, բեմական տեսք, երաժշտական լսողություն և ժպի՜տ (ժպտում է.-հեղ.):

IMG_9953-18-02-19-12-07

-Իսկ բարձր տրամադրությա՞ն:

-Դրական լիցքեր:

-Հիմա ԱՄՆ-ում  ինչո՞վ ես զբաղվում:

-Կատարելագործվում եմ և կատարում նպատակներ, որոնք պետք է անեի մի փոքր շուտ:

Մասնակցում եմ պարային դասընթացների և ավելի հարստացնում պարային գիտելիքներս: Ինչու ոչ՝  ծանոթանում պարողների հետ, որոնց տեսել էի միայն համացանցի միջոցով և ուղակի անցկացնում եմ լավ ժամանակ (ժպտում է.-հեղ.):

IMG_9749-18-02-19-12-15

-Ինչպիսի՞ն ես դու 3 բառով:

-Մարդասեր, նպատակասլաց և դրական:

-Առաջիկայում….

-Կան պլաններ, բայց կիմանաք լինելուն պես (ժպտում է.-հեղ.):