Recent posts
To top
25 Oct

Քրիստա Քոբեր. 30-ամյա կանադացի թոփ-մոդել

Crista Cober – Numero Magazine (August 2015)

<<Մի փոքր ատլետիկ է fashion-ի համար>>,- այս խոսքերը հաճախ էր լսում կանադացի մոդելը, որը, սակայն, իր կարիերայով ապացուցեց, որ շատ ավելի ուժեղ է, քան նման կարծիքները:

30-ամյա կանադացի թոփ-մոդել Քրիստա Քոբերին դեռ 18 տարեկանում Փարիզում ասացին. <<Հրաշալի դեմք ունես, բայց քո մարմինը շատ փարթամ և խոշոր է: Ես չգիտեմ` ինչ անել դրա հետ>> :

Տարիներ պահանջվեցին` ապացուցելու այս խոսքերի անկենսունակությունը: 12 տարի է` ինչ Քրիստան մոդելային աշխարհում է, և այս ողջ ընթացքում բավական ջանք ու եռանդ է պահանջվել` համաշխարհային ճանաչում ձեռք բերելու համար: Անցյալ տարվա նկարահանումները Balmain բրենդի գարուն/ամառ գովազդային արշավի համար բեկումնային դարձան մոդելի կարիերայի համար: Ըստ Քրիստայի` դա նրա մասնագիտական գործունեության ամենահիշարժան դրվագներից է: <<Ես նկարահանումների էի Լոս-Անջելեսում: Ինձ զանգահարեց իմ բուքերն ու հարցրեց. <<Ստուգել ես հասցեդ: Ստուգի’ր: Չեմ անջատում հեռախոսս>>: www.wwd.com-ին տված հարցազրոյցում ապրանքանիշի կրեատիվ տնօրեն Օլիվեր Ռուստենը պատմել էր, որ ցանկանում է ուժեղ կանանց տեսնել գովազդում: Այս մեկնաբանությանն ի պատասխան նույն կայքէջին տված հարցազրույցում մոդելը պատասխանում է. <<Շատ հաճելի է նրանից նման բան լսել: Բայց Ռուստենն արդեն հզորություն և ուժ է տալիս իր դիզայնի միջոցով: Նա մեզ էլ ուժ տվեց` թույլ տալով անել այն, ինչ արեցինք>>:  Մոդելային առաջին գործակալությունում, որ Կանադայում է գտնվում, Քրիստային ասել էին, որ սա իհարկե հրաշալի գործ է, բայց նաև նախազգուշացրել էին. <<Զգույշ եղիր, որ այն չդառնա կենսաձև>>: <Այսօր էլ ինձ դեռ շարունակում են հարցնել`ինչ ես անելու, երբ դադար առնես>>,- պատմում է մոդելը և ի պատասխան խոստովանում, որ ինքն անգամ մոդելային կարիերայով զբաղվելիս միշտ ցանկացել է այլ գործով զբաղվել: Քրիստան չորս անգամ դադար է առել, հետո նորից սկսել: <<Խաղաքարտերը քո ձեռքում են, այնպես որ ցանկացած պահի կարող ես կանգ առնել ու նորից սկսել… Ես հիշում եմ, որ միշտ ցանկացել եմ ու այսօր էլ շատ կցանկանայի մանկարաբարձուհի դառնալ և աշխատել արտերկրում:

 Քրիստա Քոբերը երկու տարի առաջ ամուսնանում է կանադացի դիզայների հետ: Այսօր նրանք մեծացնում են իրենց դստերը: <<Ես կուզենայի ևս մի քանի տարի դադար առնել, զբաղվել իմ ընտանիքով, ճամփորդել նրանց հետ>>,- խոստովանում է Քրիստան`մոդելային կարիերային դեռևս հրաժեշտ չտալու պատրաստակամությամբ:

,,IN THE EDIT MAGAZINE MAY 7TH 2015

S191_MOD crista cober-C.indd

Crista Cober – Numero Magazine (August 2015)

Crista Cober Photoshoot – Gant Spring Summer 2015 Campaign, 2

Crista Cober Photoshoot – Gant Spring Summer 2015 Campaign

Crista Sober – Vogue Magazine (Spain – February 2015)

crista-cober-for-dune-spring-summer-2015-campaign-11

S191_MOD crista cober-C.indd

 

IN THE EDIT MAGAZINE MAY 7TH 2015 ,

 

IN THE EDIT MAGAZINE MAY 7TH 2015

 

 

IN THE EDIT MAGAZINE MAY 7TH 2015, ,

 

 

txema-yeste-_page_08