Recent posts
To top
7 Jul

Հարցազրույց Jet Set ընկերության տնօրեն՝  Արման Ալեքսանյանի հետ:

13620780_843098545825115_3139669681832549534_n

Ինչպե՞ս ծագեց նմանատիպ ընկերություն ստեղծելու գաղափարը, այլ կերպ ասած, երբ և որտեղ ծնվեց Jet Set-ը:      

 Ես Ռուսաստանում նույնանուն գիշերային ակումբ ունեի և երբ արդեն այս ընկերությունը հիմնելու գաղափարը առաջացավ, առաջին անունը, որ մտքիս եկավ, դա Jet Set-ն էր, որը թարգմանաբար նշանակում  է сливки общества:

                 Կարծում եմ առաջին խոշոր նախագիծը Տիմատիի երևանյան համերգն էր: Նրան Հայաստան բերելը բարդ գործ է՞ր:    

                   Ոչ, դա ամենևին բարդ գործ չէր, Տիմատին միանգամից համաձայնեց Հայաստան գալ: Այն մարդիկ,                            ովքեր աշխատում են այս նախագծերի իրականացման ընթացքում, անում են ամեն բան,                                                        որպեսզի դժվարություններ չլինեն: Իրականում Jet Set-ը շատ լավ թիմ ունի:

Comedy Club –ի  հայաստանյան ելույթի լուրը սկզբում մի քիչ անհավանական էր թվում,ինչպես նաև Տիմատիի ժամանումը, արդյո՞ք Ձեր ընկերությունը աշխատելու է   միմիայն նմանատիպ մասշտաբային ծրագրերի վրա:      

            Jet Set ընկերությունը արդեն յոթ տարի շարունակ իրականացնում է խոշոր մասշտաբային  համերգներ  շոու-ծրագրեր, սակայն Ռուսաստանի տարածքում: Այո, կարելի է ասել, որ մեր բոլոր նախագծերը կլինեն նմանատիպ և արդեն կիրականացվեն նաև Հայաստանում և Վրաստանում:

13576853_843662972435339_7126525947328133014_o

 Comedy Club-ի  ռեզիդենտները պարբերաբար տեսաուղերձներ են հղում հայաստանյան հանդիսատեսին, ինչպիսի՞ն է արձագանքը և արդյո՞ք հայ հանդիսատեսը անհամբերությամբ է սպասում  այս խմբի ժամանմանը:      

Կարող եմ վստահ ասել, որ հայ հանդիսատեսը մեծ անհամբերությամբ է սպասում Comedy Club-ի ժամանմանը: Դրա վառ ապացույցը տոմսերի վաճառքն է, որոնք շուտով կսպառվեն: Երևի դա կարելի է պատճառաբանել նաև նրանով, որ սա Comedy Club-ի  առաջին հայաստանյան այցն է:

Լուրեր են պտտվում, որ հատուկ աթոռներ են պատրաստվում Comedy Club-ի հանդիսատեսի համար, որոնք տեղադրվելու են մարզահամերգային համալիրում, արդյո՞ք դա ճշմարտություն     է:          

Աթոռներ չեն բերվելու, սակայն Comedy Club-ի շոուի համար Հայաստան են բերվելու 160 հատուկ չափսերի սեղաններ, որոնք կհիշեցնեն հենց Մոսկվայի ակումբը:

Ինչո՞ւ է ընտրվել մարզահամերգային համալիրը Comedy Club-ի ելույթի անցկացման համար և նմանատիպ խոշոր դահլիճում տեխնիկապես ավելի դժվար չէ՞ այս շոուի կազմակերպումը:

             Սա այն դահլիճն է, որտեղ կարելի է տեխնիկապես ամեն ինչ ստանալ, եթե ճշգրիտ հաշվարկներ անես: Նշեմ նաև, որ ամեն տարի Comedy Club –ի ռեզիդենտները շոուներ են անցկացնում  հենց նմանատիպ դահլիճներում:

Բնական է, որ այս խմբի հանդեպ հետաքրքրվածությունը  շատ մեծ է, արդյո՞ք տեղի կունենա որևէ հանդիպում քննարկում Comedy Club-ի ռեզիդենտների և հայաստանյան երկրպագուների                                   միջև:    

Օգոստոսի 20-ին մենք ծրագրում ենք  Comedy Club   անցկացնել Վրաստանում՝ Թիֆլիս քաղաքում, որից հետո արդեն օգոստոսի   21-ին ռեզիդենտները կժամանեն Հայաստան: Երևանում էլ տեղի կունենա իրենց մամլո ասուլիսն, իսկ օգոստոսի 23-ին, արդեն, սպասված ելույթը:

Ձեր կարծիքով, Comedy Club-ի ռեզիդենտները հաշվի կառնե՞ն հայկական սպեցիֆիկ ճաշակը, և արդյոք կլինե՞ն հատուկ համարներ նախատեսված տիպիկ հայ հանդիսատեսի համար:    

Շոու ծրագրի տևողությունը երեք ժամ է, այն բաղկացած է լինելու Comedy Club-ի ռեզիդենտների լավագույն համարներից և, իհարկե, լինելու են անակնկալներ, որոնք հատուկ հենց հայ հանդիսատեսի համար են նախատեսված: Շատ չեմ ուզում գաղտնիքները բացել: Միայն ասեմ, որ այդ օրը մարզահամերգային դահլիճի նախասրահում ցուցադրություններ են կազմակերպվելու և տարբեր հայկական ընկերություններ ներկայացնելու են իրենց ապրանքատեսակները: Ասեմ նաև, որ շոուն նկարահանվելու է և ավելի ուշ կհեռարձակվի Արմենիա հեռուստաընկերության եթերում:

     Կարո՞ղ եք մի փոքր խոսել  Jet Set ընկերության ապագա ծրագրերի մասին:

 Մեր ընկերությունը այս պահին աշխատում է մի շարք նոր նախագծերի վրա: Ունենք պայմանավորվածություն  Black Star Mafia  խմբի հետ: Կարծում եմ, նախորդի նման կրկին փայլուն համերգ է    լինելու: Այս ամենը կազմակերպվում է միայն մեկ նպատակի համար, որպեսզի կրկին անգամ  բարձր           տրամադրություն և լիցքեր հաղորդենք հայ հանդիսատեսին: