Recent posts
To top
28 Apr

Ամենամոդայիկ գույները

2012_Pantone_Fashion_Color_Report_Spring_03_gallery

Պանտոն-ը  (Pantone) աշխարհահռչակ ընկերություն է, որը ամեն տարի ներկայացնում է տարվա գույները: Սա ճշգրիտ և ստուգաբանված վերլուծություն է: Pantone-ը ճանաչված  է, որպես գույների տեխնոլոգիական մասնագիտացված կենտրոն: Յուրաքանչյուր տարի նրանք արտադրում են գունային սանդղակներ, որոնք օգտագործվում են տարբեր ոլորտներում՝ տպագրության, գունավոր ներկերի, գործվածքների, պլաստիկի,  նորաձևության, ճարտարապետության մեջ: Ամբողջ աշխարհի հետ Pantone-ը  խոսում է գույնի լեզվով, որը փոխանցում է շղթայական հաղորդագրություն՝ դիզայներ- արտադրող և գնորդ-վաճառող: Սա մի մեծ  կենտրոն-ինստիտուտ է, որը իրականացնում է գույների հետազոտություններ և փորձարկումներ: Վերլուծություններ են կատարվում կինոյի,դիզայնի, գովազդի, նորաձևության, ինտերիերի ոլորտներում գունային ազդեցությունների հետ կապված:: Նրանք վաճառում են հատուկ գունային սանդղակներ-ուղեցույցներ և  գունային նմուշներ, որոնք ամեն տարի պետք է թարմացվեն, քանի որ ժամանակի ընթացքում տպագրական գույները փոփոխության են ենթարկվում: Այս սխեմաները բաղկացած են 2100  երանգից, որոնք օգտագործվում են նորաձևության դիզայներների կողմից:  2016-ի Պանտոնի հայտարարած  երկու գույները բաց երկնագույնն ու վարդագույնն է, ինչը խորհրդանշում է ներդաշնակությունն ու հանգստությունը, սակայն այս գույների կողքին Պանտոն ընկերությունը ցուցադրում է նաև այս գույներին մոտ ենթագույներ :

blog22012-982COY2016-Palettes