Կասկադի սրտում՝ Թամանյան 3/1 հասցեում, արդեն բաց է թվով 3-րդ և երկար սպասված Coffeeshop Company-ն:
Միջազգային ընկերությունը երևանյան 3 սրճարաններում էլ նշեց Հայաստանում իր գործունեության 5 ամյակը՝ հիմնական միջոցառումը կազմակերպելով նորաբաց սրահում:
Երաժշտություն, տոնական տորթ, կարմիր ժապավեն և իհակե Ավստրիայից ժամանած հատուկ հյուրեր. սրճարանի բացումը Կասկադում վերածվեց իսկական տոնի:
Coffeeshop Company-ն ներկայացնում է Schärf Group-ը: Ցանցը ներկայացված է աշխարհի 30 երկրներում, որից մեկը հենց Հայաստանն է՝ հնարավորություն տալով մեզ՝ երևանցիներիս, ծանոթանալ Coffeeshop-ին հատուկ «սուրճի արվեստին»:
Sсhärf ընկերության սեփականատեր Ռեյնհոլդ Շերֆը, Թիֆլիսի Coffeeshop-ի 1 ամյակը նշելուց հետո անմիջապես ժամանել է Երևան՝ տոնելու Հայաստանում իրենց գործունեության 5 ամյակը:
«Արման Գևորգյանը հրաշալի գործընկեր է, և Երևանում սրճարանների առկայությունը, բիզնես նախագիծ լինելուց բացի, մարդկանց հանգիստ և ֆանտաստիկ ժամանց ապահովելու շանս է»,- իր խոսքում նշեց Ռեյնհոլդ Շերֆը:
Վիեննայի շունչը, ինտերիերը, առանձնահատուկ մենյուն, տարբերվող սուրճերի մեծ տեսականին և իհարկե հրաշալի անձնակազմը սպասում են Ձեզ Coffeeshop Company-ի 3 սրահներում ամեն օր՝ մինչև ժամը 02:00:
Հասցեներ՝
Թամանյան 3/1, Ամիրյան 4/5, Հին Երևանցի 2