Recent posts
To top
5 Jun

Coca Cola. զովացուցիչ պատմություն հաջողության մասին

cover

Coca Cola. աշխարհում յուրաքանչյուր երկրորդը, եթե ոչ առաջինը գիտի՝ խոսքն ինչի մասին է: Ok բառից հետո ամենահասկանալին հենց Coca Cola-ն է:

Այս սև ու առեղծվածային ըմպելիքը սիրահարեցնում է, ստեղծում կախվածություն և կառավարում մեր ցանկությունները:

Image00009

Պատմության սկիզբը.

Ե՞րբ.

1886 թ.-ի  մայիսի 8-ին:

Ո՞ւմ կողմից.

Ջոն Պեմբերտոնի:

Ինչպե՞ս.

Դեղագործ Ջոնը 3 կոկայի տերևով պատրաստում է օշարակ և հյուրասիրում իր հաշվապահ ընկերոջը՝ Ռոբինսոնին: Այն համարում էին մարդու նյարդերը հանգստանող միջոց:

Image00006

Օշարակը հայտնվում է քաղաքի ամենամեծ դեղատանը՝ «Jacobs’ Pharmacy»-ում և 1 բաժակը վաճառվում 5 ցենտով:

Կոկաինը դեռ արգելված չէր, ու մարդիկ չգիտեին առողջության վրա նրա բացասական ազդեցության մասին:

Image00005

Coca Cola անվանումը և լոգոն….

Ստեղծվել է Ռոբինսոնի կողմից և մինչ այսօր չի փոխվել:

լոգո

Coca-ի տերև + Cola-ի ընկույզ։

Սկզբում….

Coca Cola-ն խիտ հեղուկ էր, որը բացվում էր ջրով: Մի օր դեղատան աշխատողը ջուր բերելու համար ալարում է գնալ սենյակի մյուս ծայրը և առաջարկում է հեղուկը բացել ավելի մոտ դրված հանքային ջրով:

Խմելուց հետո հաճախորդը հիացած նորից է պատվիրում: Արդյունքում Կոլան սկսում են վաճառել գազավորված տարբերակով:

Հետագայում գազավորված ըմպելիքի հեղինակին՝ Ուիլլի Վենեյբլին բաժին է հասնում բիզնեսի 2/3-ը:

Թիթեղյա տարաները….

Image00008

Ստեղծվել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ հասցնելու համար զինվորներին: Իսկ 20 տարի անց թիթեղյա տարաները հասանելի էր նաև սովորական քաղաքացիներին:

Հետաքրքիր է, որ….

Coca Cola-ի հիմնադիրը մահանում է աղքատության մեջ, իսկ այսօր բրենդի եկամուտների չափը 36 մլրդ դոլարը:

Coca Cola-ն վաճառվում է աշխարհի մոտ 200 երկրներում։ Այն կարելի է տեսնել ամենուր՝ խանութներում, փողոցներում, TV-ով, հնարավոր է այս պահին հենց Ձեր սեղանին և անգամ Վանաձորի ամենաանհավանական տեղում՝

 Image00010

Ֆենոմենալ հաջողության գրավականը….

Միգուցե թաքնված է ընկերության մարքեթինգային քայլերում։

Մտածված է նաև Coca Cola-ի մեքենան. դեղին՝ մարդկանց ուշադրությունը գրավելու և հիացմունք առաջացնելու համար:

Image00011

Ազա Քենդելը, ով ընկերության սեփականատերն էր դարձել ընդամենը 2300 $-ով, գիտեր՝ ինչպես է պետք գովազդել ապրանքը։ Ստեղծեց կտրոններ, որոնք բոլորին առաջարկում էին անվճար փորձել մեկ բաժակ Coca Cola: Իսկ գայթակղությանը դիմանալը հեշտ չէր․ մարդիկ սկսեցին գնել այն ավելի ու ավելի շատ։

«Ֆիլմն ամուսնություն է, իսկ գովազդը՝ ժամադրություն»,-ասում է ամերիկահայ հաջողակ կինոռեժիսոր Ալեք Քեշիշյանը, ում նույնպես վստահվել է Coca Cola-ի գովազդը:

Image00003

~ Որակ

~ Հասանելություն բոլորին և ամենուր

~ Շիշը չես խառնի ոչ մի ուրիշ բանի հետ

~ Եվ միշտ աչքումդ կունենաս բրենդի գովազդը, անկախ նրանից՝ կարիք կա թե ոչ։

Այսօր….

Coca Cola-ն համանուն ըմպելիքից բացի արտադրում է ոչ ալկոհոլային ըմպելիքներ՝ Diet Coce, Fanta, Schweppes, Sprite, Daani, Fuze և Honest Tea:

Արդեն նաև ալկոհոլային՝ Lemon- Do անունով կոկտեյլ: Սա նախադեպ է Cola-ի 126-ամյա պատմության մեջ և կարելի է գտնել Ճապոնիայում:

Image00002

Իսկ Ավստրիալիայում, Թայլանդում և Լեհաստանում կարելի է վայելել Coca Cola Blak սուրճը:

Image00004

Ընկերությունն ունի թանգարան Վրաստանում, որտեղ կազմակերպվում են էքսկուրսիաներ, դասախոսություններ, ինչպես նաև՝ համտես բոլոր այցելուների համար:

WOC_bottles-1000x656

Իսկ ահա մեր մանկության և ամառային հանգստի հիշողությունները թաքնված են նարնջի և վանիլինի համով նոր կոլայում:

Coca-Cola-Australia