Կալիֆորնիայում կայացել է Coachella երաժշտական փառատոնը, որի ընթացքում ամենաքննարկվող բեմելներից մեկը Բեյոնսեի 2 ժամանոց ելույթն էր:
Երգչուհին քննարկումների ու հիացական մեկանաբանությունների կենտրոնում է եղել մի քանի պատճառով: Նախ, երկվորյակների ծննդից հետո, սա նրա առաջին անհատական և մեծամասշտաբ ելույթն էր: Երկրորդ՝ երգչուհու բոլոր կերպարների հեղինակը Balmain-ից Օլիվյե Ռուստենն էր:
Եվ երրորդ՝ առանց անակնկալների Բեյոնսեն, ոչ ոքի բաց չթողեց. Destiny’s Child-ի ելույթից հետո, հանդիսատեսին սպասվում էր Jay-Z-ի հետ հուզիչ դուետը:
Հատկապես ուշադրության են արժանացել երգչուհու հագուստները: Կլեոպատրայի կերպարում, ասում են, նրան հատկապես հավանել է ամուսինը՝ Jay-Z-ին:
Առաջարկում ենք տեսնել, թե ինչ կերպարներ է ընտրել գեղեցկուհին այս ելույթի համար: