Christmas-ը Armenia Marriott հյուրանոցում
Armenia Marriott հյուրանոցում դեկտեմբերի 5-ին տեղի ունեցավ արդեն ավանդական դարձած Սուրբ Ծննդյան երեկույթը: Հեքիաթային լուծումներով զարդարված Armenia Marriott հյուրանոցն իր հյուրերի համար պատրաստել էր հետաքրքիր անակնկալներ ու նվերներ: Միջոցառման հյուրերը Armenia Marriott հյուրանոցի և երեկույթի գործընկերների հովանավորությամբ շահեցին հետաքրքիր մրցանակներ, խմիչքներ, հյուրանոցային տոմսեր, ընթրիքների հրավերներ և գլխավոր մրցանակը` 2 օր Վիեննայում` Austrian Airlines-ի կողմից: Միջոցառումն ընթացավ տոնական բարձր տրամադրությամբ և նշանավորեց տոների սկիզբը: