Recent posts
To top
17 Nov

Չոկեր. թրենդային վզնոց

Դեռ անցած տարվանից թրենդային համարվող չոկեր տեսակի վզնոցներն առաջին անգամ հայտնաբերվել են Ամերիկայի տարածքում մթա 2-րդ դարում:  Սա փոքրիկ վզկապ է, որը գրկում է պարանոցը:  Այս վզնոցն ունի խորը ենթատեքս և շատ տարբեր նշանակություն: Չոկերները պատրաստված են եղել `փայտից, կաշվից, թանկարժեք քարերից, ոսկուց, արծաթից, թավշից, մետաքսից և դրանք կրել են  սոցիումի տարբեր խավերը: Փայտից վզնոցն օգնել է բոլոր այն երեխաներին, ովքեր ունեին կարճ պարանոց: Բարձր խավի երեխաներն այն կրում էին դեռ մանկուց, որպեսզի ունենային երկար պարանոց: Այս ատրիբուտն ակտուալ է եղել հին աշխարհում, միջին դարերում, վերածննդի ու կլասիցիզմի շրջանում և իհարկե  20-21-րդ դարերում:  Փայտից, կաշվից և երկաթից չոկերները կրել են ստրուկները, թանկարժեք քարերով չոկեր կրում էին բարձր խավի  ներկայացուցիչները, երկաթե դեկորներով չոկերը հին ռազմիկների ատրիբուտն էր, իսկ կտորից պատրաստված վզնոցը կրում էին միջին խավի մարդիկ: Այս վզնոցները կրել են նաև թեթև վարքի տեր կանայք, կուրտիզանուհիները, ինչպես նաև բառդելներում աշխատող անառակները: Դե ինչ ժամանակները փոխվում են պատմության մեջ թողնելով, այս վզնոցի տարբեր նշանակությունները: Այժմ դրանք պարզապես շատ մոդայիկ են, և այն կարելի է տեսնել կանանց (մեծամասնության) պարանոցին:ch1 ch3

ch6 ch7 ch8
ch10
ch12