Recent posts
To top
9 Oct

Cataleya Beauty Brand House․ բյութի ոլորտի լավագույնները մեկ վայրում

IMG_0314

Հոկտեմբերի 7-ին Cataleya Wellness ակումբը տոնեց իր հիմնադրման 4 ամյակը՝ երևան բերելով նոր մշակույթ, ձևաչափային նոր փոփոխություն։

Այսուհետ՝ Cataleya Beauty Brand House․ վայր, որտեղ միավորվել են բյութի ոլորտի առաջատար մասնագետները։ Նոր նախաձեռնությունն իրականություն է դարձել Cataleya-ի տնօրեն Սյուզաննա Մկոյանի և արտ-տնօրեն Կարմեն Ղազարյանի մտահաղացմամբ և ջանքերով։

Cataleya-ում ներկայացված են արդեն իսկ գործող կենտրոնների մասնաճյուղերը՝ Սոֆի Դևոյանի մշակույթի կենտրոնը, Ladies GYM by Davis-ը, Sanguang SPA-ն և բյութի ոլորտի ծառայություններ մատուցող մի շարք բրենդներ։

IMG_0040

Հիմա մի փոքր ոլորտի մյուս լավագույնների մասին․ այցելուների էսթետիկ բժշկությանը վերաբերող խնդիրներին արագ լուծում է տալիս Rigavo կենտրոնի հիմնադիր Հռիփսիմե Ոսկանյանը, իսկ հարթ, առանց հետքերի և մազածածկույթի մաշկն ապահովում է Լիլիթ Իսահակյանը։ Դեպի գեղեցկություն տանող ճանապարհին նաև կհանդիպեք Cataleya-ի ոճաբան-վարսահարդարներին․ նրանք թվով 5-ն են, և նրանցից յուրաքանչյուրը տարբերվում է իր ուրույն ձեռագրով։

Իսկ ահա կանանց թարթիչների խնամքն ապահովում է կենտրոնի Lashes by Natali-ն` Մոսկվայից ժամանած մասնագետ Նատալյա Բուդովսկայայի գլխավորությամբ։ Կնոջ այցեքարտ համարվող ձեռքերի խնամքը վստահված է երկար տարիների փորձ ունեցող մասնագետներ Արևիկ Փարվանյանին և Մարիշ Միքայելյանին:

Էլ ի՞նչ գեղեցկության կենտրոն, որտեղ չլինի գեղեցկությունն էլ ավելի ընդգծող մասնագետ․ կենտրոնում այս կարևոր առաքելությամբ է զբաղվում մեյքափ արտիստ Նվարդ Դովլաթյանը։

IMG_0304

Լավագույնների անուններն այսքանով չի սահմանափակվում։ Համոզվելու համար պետք է պարզապես կտրվել առօրյա հոգսերից և օգտվել Beauty Brand House-ի առաջարկած բարձրակարգ ծառայություններից։

Հյուրասիրություն, հաճելի երաժշտություն և դրական տրամադրություն։ Առաջարկում ենք հետևել օրվա կադրերին․միգուցե գտնեք նաև Ձեզ :)

IMG_9958IMG_0019 IMG_9946IMG_0045 IMG_0067 IMG_0070 IMG_0073 IMG_0075 IMG_0078 IMG_0081 IMG_0093 IMG_0095 IMG_0106 IMG_0119 IMG_0128 IMG_0134 IMG_0139 IMG_0148 IMG_0151 IMG_0157 IMG_0167 IMG_0172 IMG_0194 IMG_0206 IMG_0208 IMG_0218 IMG_0226 IMG_0236 IMG_0241 IMG_0250 IMG_0256 IMG_0261 IMG_0264 IMG_0269 IMG_0300 IMG_0308 IMG_0314 IMG_0316 IMG_0320 IMG_0324 IMG_0335 IMG_9790 IMG_9938IMG_9803 IMG_9810 IMG_9817 IMG_9823 IMG_9825 IMG_9827 IMG_9835 IMG_9839 IMG_9843 IMG_9854 IMG_9855 IMG_9865 IMG_9867 IMG_9893 IMG_9913 IMG_9927