Recent posts
To top
9 Apr

Bloggers & Influencers. ո՞ւմ հետևել և ի՞նչ ակնկալել

Image00004

Համացանցում օրական 173.000 բլոգ է հայտնվում:

Նորաձևությունից մինչև քաղաքականություն, մշակույթ ու կենցաղ. բլոգերն ընտրում է «իր թեման», իսկ Դուք՝ թե ում և ինչի համար հետևել:

El-ն առանձնացրել է հայաստանյան հայտնի բլոգները՝ պատմելով բովանդակության, ձևի և իհարկե գլխավոր հերոսի՝ բլոգերի մասին:

Տեղադրում ենք իրենց ինստագրամյան էջերի վերջին հրապարակումները՝ ցույց տալով էջի տրամադրությունն ու հավանումների քանակը:

Image00001

 Նրան կարելի է հանդիպել երևանյան փողոցներում՝ մի միջոցառումից մյուսին շտապելիս: Արդեն 12 տարի Կամո Թովմասյանն իր թիմի հետ ամեն օր ներկայացնում է քաղաքի ժամանցային իրադարձությունները:

KAMOBLOG-ին հետևելով՝ տեղեկանում ես շնորհանդեսների, փարթիների, ֆեշն ցուցադրությունների, նոր բրենդերի ու նոր դեմքերի մասին: Մի խոսքով՝ երևանյան ժամանցը մի տեղում է:

Կամոյի ինստագրամի վերջին հրապարակումն իր լուսնակարն է Chivas Regal բրենդի ուսուցողական ծրագրի վկայականով:

Image00002

Դերասանուհի և հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը հասցնում է ակտիվ պահել իր ինստագրամյան էջը: Ժամանակ է գտնում անգամ մեքենայի ղեկին՝ ուղիղ եթեր մտնել և խոսել հետևորդներին հետաքրքրող թեմաներից:

Բեքստեյջային կադրեր հաղորդումների նկարահանումներից, ընկերական հանդիպումներ, ճամփորդական կադրեր: Նազենին կիսվում է իր օրակարգով 353.687 հետևորդի առաջ: Նրան սիրում են, հետևում և ամեն օր սպասում իր հստակ ու գեղեցիկ ձևակերված խոսքին:

Նազենիի վերջին գրառումը Սոֆի Մխենյանի մասին է՝ նկարներ և շնորհավորանք Սոֆիի ծննդյան առթիվ:

Image00006

Դիմահարդար Հրանուշ Եղոյանը Make-Up Studio-ի յութուբյան էջում  կիսվում է ճիշտ դիմահարդարվելու արվեստով:

Վիդեոբլոգում Հրանուշը մասնագիտորեն ուղղորդում է՝ ինչպես է պետք դիմահարդարվել, դիմահարդարման ինչ միջոցներ օգտագործել և որ ապրանքանիշերից օգտվել:

Հրանուշի ինստագրամյան վերջին գրառումը գարնանային արևոտ լուսանկար է՝ մեջբերելով հատված el.am-ի տրված վերջին հարցացրույցից: Հրանուշը հիշեցնում է՝ ինչ է պետք միշտ պոզիտիվ լինելու համար:

Image00004

«Նորաձևության աշխարհին» կարելի է շատ մոտ կանգնել՝ հետևելով Անահիտ Ղազարյանի բլոգը:

Անահիտը համոզված է, որ նորաձևությունը լավագույն դեղամիջոցն է, այդ իսկ պատճառով՝ FashionDrug: Բլոգը նորաձևության վերջին նորությունների ու թրենդային ուղղությունների մասին է:

Անահիտն իր հետևորդներին փոխանցում է ֆեշն գիտելիքներ, ներկայացնում նոր լուքեր, խոսում նոր հավաքածուներից, ինչպես նաև՝ կիսվում սեփական ոճով:

Անահիտ Ղազարյանի ինստագրամյան վերջին հրապարակումն հուշում է, որ նա աշխատանքային այցով հիմա Լոս Անջելեսում է:

Image00009 Նորաձևության սիրահարներին խորհուրդ ենք տալիս հետևել MashRoom-ին:

Այն Lifestyle բլոգ է, որտեղ կարելի է հանդիպել նորաձևության, թրենդների, միջոցառումների և գեղեցիկ ապրելակերպի հետ կապված բոլոր նորությունների հետ:

Մարիաննա Քաբաբյանի ինստագրամյան վերջին հրապարակումն իր լուսանկարն է՝ ցույց տալով 5 տարի առաջ այս օրն ունեցած տրամադրությունը:

Image00003

Կրեատիվին և Fashion-ին կարելի է ծանոթանալ տարբերվող Դեյվ Վալդորֆի միջոցով:

Դեյվը Fashion influencer է, ով համագործակցել է և շարունակում է աշխատել համաշխարհային հայտնի բրենդների հետ:

Դեյվի «փախած» ֆոտոներն իր 105.271 հետևորդներին  փոխանցում են կրեատիվի մեծ չափաբաժին:

Image00008

Եթե ուզում եք հետևել առողջ սննդակարգին, նիհարել մի քանի կիլոգրամ, Ձեզ կօգնի դիետոլոգ Լիլիթ Բաբասյանը: Լիլիթը զբաղվում է դիետաների ծրագրավորմամբ և այս թեմայով ունի նաև հեղինակային գիրք:

Նա պարբերաբար ներկայացնում է իր մատուցած ծառայության ֆանտաստիկ արդյունքը: Պետք է հետևել էջին, մոտիվանալ և շարունակել ապրել առողջ ու գեղեցիկ:

Իր ինստագրամյան էջում վերջին հրապարակումը ամուսնու՝ Ալեքսանդր Բաբասյանի հետ լուսանկարն է՝ ծովում իր սննդակարգի մասին պատմող գրառմամբ:

Image00003

Իսկ եթե ուզում եք ավելորդ կիլոգրամները կորցնել սպորտի միջոցով, ճիշտ ժամանակն է հետևել Lady Space Fitness & Spa սրահի հիմնադիր Անի Հունանյանին:

Անին իր մարզված և գեղեցիկ կազմվածքով մոտիվացնում և խորհուրդներ է տալիս հետևորդներին:

Image00005

Նրանք, ովքեր սիրում են պատրաստել և հաճույքով ուտել, կարող են հետևել Հելեն Ուդումյանի խոհանոցային վիդեոբլոգին:

Հելենն իր խոհանոցում, հաճախ պրոֆեսիոնալ խոհարարների մասնակցությամբ պատրաստում և իր հետևորդներին ցույց է տալիս համեղ ուտելիք ստանալու ընթացքը: