Recent posts
To top
28 Mar

«Միշտ կրում եմ այն, ինչն ավելի վառ է արտահայտում տեսակս». Gog.moon

COVER Elen

 Ոճաբան, ֆոտոմոդել, բլոգեր և պարզապես նորաձևություն «աղջիկ» Gog.moon-ի հետ զրուցել ենք իր և իր տարբերվող «աշխարհի» մասին:

5

Ինչո՞ւ Gog.moon :

– Մանկուց ընտրված կեղծանուն, ըստ հովանավոր մոլորակի, որը ժամանակի ընթացքում ավելի դարձավ «իմը»՝ ինձ բնորոշող  (ժպտում է.-հեղ.):

Հիմա անգամ մազերիս գույնն է լրացնում ու պատճառաբանված դարձնում անունս:

-Շիկահերից՝ մոխրագույն, երկարից կարճ վարսեր….սպասե՞նք նոր փոփոխությունների:

-Գույնի հետ կապված՝ գիտեմ որ չեմ հարմարվի, դրա համար չեմ խիզախի էքսպերիմենտել, բայց սանրվածքի փոփոխություն չեմ բացառում:

1

-Իսկ առհասարակ սիրո՞ւմ եք փոփոխություններ:

-Եթե խոսում ենք գլոբալ փոփոխություններից, այդ հարցում փոքր-ինչ հակասական եմ։ Կան բաներ ,որ պարտադիր պետք է փոփոխվի՝ չհոգնեմ, և’ կան հարցեր, որոնցում պահպանողական եմ:

-Ինչո՞վ եք հիմա զբաղվում:

– Հիմա զուգահեռ աշխատում եմ մի քանի ոլորտում։ Մասնագիտությունս համատեղել եմ նախասիրություններիս հետ. ունեմ նորաձևության տուն, որտեղ նաև դասավանդում եմ, աշխատում եմ որպես ոճաբան և շարունակում նկարահանվել որպես ֆոտոմոդել։

2

-Հետևում եք նորաձևությանը, այնպե՞ս չէ:

– Բնականաբար: Իմ մասնագիտությունն է. փորձում եմ մաքսիմալ տեղեկացված լինել,  բայց ինչ վերաբերում է իմ հագուստին, ես միշտ կրում եմ այն, ինչն ավելի վառ է արտահայտում տեսակս:

-Նախընտրելի ոճը:

– Գործի բերումով ավելի շատ կրում եմ` sport, street chic, smart casual,  բայց վերջերս սկսել եմ խորը համակրանք տածել դասական ոճի հանդեպ` համեմված ժամանակակից տենդենցներով:

-Սիրելի բրենդը:

– Balmain , DKNY, Maison Margiela, Y3, Adidas, Supra…:

-Երազանքները շա՞տ են:

– Ավելի շատ՝ նպատակներ, բայց երազանքներ էլ կան:

3

-Օրինա՞կ:

– Ա՜յյ, երազանքներիս մասին երբեք չեմ խոսում:

-Վայր, որտեղ միշտ կվերադառնաք:

-«Տուն»…(ժպտում է.-հեղ.):

-Ինչպիսի՞ն եք Դուք 3 բառով:

-Նպատակասլաց, ուժեղ ու միառժամանակ՝ խոցելի. նեղացկոտ:

4

-Հայտնի և սիրված լինելը հաճելի՞ է:

-Սիրված լինելը`շա՜տ, իսկ լավ հայտնի դառնալ դեռ կհասցնեմ:

-Իսկ որտե՞ղ է խանգարում:

– Երբ սովորում ես ավելորդ ուշադրությանը, հայացքներին, շատ բաներ աշխատում ես չնկատել` սկսում է չխանգարել։

-Առաջիկա ծրագրերը….

– Այդ հարցում անգամ ընթերցողին կարող եմ խորհուրդ տալ, ինքս էլ ժամանակի հետ եմ սովորել՝ «Երբեք ծրագրերը նախապես չհրապարակե ՛լ»:

Լուսանկարները՝ Վահե Ստեպի

Դիմահարդարումը՝ makeup___k -ի

Հագուստը՝ magoyancollection -ից