Best of the best. մեր շարքը քաղաքի լավագույն լուսանկարիչների մասին է: Մենք բացահայտում ենք նրանց մասնագիտական և անձնական աշխարհը:
Այսօր մեր հյուրն է Լոնը:
-Ինչո՞ւ Լոն:
-Չեմ սիրում այս հարցը. երկար պատմություն ունի:
–Իրականում Ձեր անունը….
-Հրաչ է: Կեղծանվան հետ կապ չունի:
–Ինչպե՞ս եք դարձել լուսանկարիչ:
-Ինքնուս. հիմնականում ինտերնետի միջոցով եմ սովորել: Սկզբում հոբբի էր, հիմա՝ աշխատանք:
–Ի՞նչ է պետք լուսանկարիչ դառնալու համար:
-Լուսանկարել կարող են բոլորը, բայց ստեղծագործել՝ քչերը: Լավ լուսանկարիչ լինելու համար պետք է ունենալ աշխարհայացք և պատկերացումներ:
–Ստացված է այն կադրը, որը….
-Բնական է, և որի մեջ կա հետաքրքրություն:
–Սիրում եք լուսանկարել….
-Մարդկանց:
–Ո՛չ….
-Կոմպլեքսներին և հետամնաց մտածելակերպին:
–Դուք ինքներդ սիրո՞ւմ եք լուսանկարվել:
-Այո, բայց ավելի շատ նախընտրում եմ լուսանկարել:
–Նկարագրեք՝ ինչպիսի՞ն պետք է լինի գեղեցիկ աղջիկը:
-Բնական, նորաձև հագուստով և տարբերվող՝ թե՛ տեսքով, թե՛ աշխարհայացքով:
–Կա՞ որևէ մեկը, ում երազում եք լուսանկարել:
-Երազանք չէ, բայց ցանկություն ունեմ աշխատելու Քենդալի, Բելլայի, Մեգան Ֆոքսի, Ստելլա Մաքսվելի, Իրինա Շեյքի հետ:
–Իսկ առհասարակ երազանքներ կա՞ն:
-Երազանքս՝ դառնալ հայտնի ֆեյշն լուսանկարիչ, աշխատել ճանաչված դիզայներների և մոդելների հետ:
–Գյումրեցի եք, չէ՞….
-Այո:
–Կարո՞ղ եք նշել տարբերություն Երևանի և Գյումրիի միջև:
-Տարբերությունը բնակչության թվի և աշխատաքանակի չափով եմ տեսնում:
– 3 բառով փորձեք նկարագրել Ձեզ:
-Աշխատասեր, նպատակասլաց և հումորով:
–Առաջիկայում….
-Ժամանակավորապես գնալ արտերկիր՝ դրսի մոդելների հետ կապված ֆոտոշութերով, իսկ թե ում հետ՝ կտեսնեք շուտով: