Recent posts
To top
26 May

Գալա ընթրիք. Bentley-ի 100-ամյակը և Continental GT մեքենայի ցուցադրությունը

cover shablon 1

Այս տարի հուլիսի 10-ին լրանում է Bentley-ի հիմնադրման 100 ամյակը: Նշանակալից օրը տոնում են բրիտանական ընկերության բոլոր պաշտոնական ներկայացուցիչները:

Մայիսի 25-ին Մեգերյան Կարպետում գալա ընթրիքի ձևաչափով հավաքվել էին «Բենթլի Երևան»-ի գործընկերներն ու հաճախորդները՝ նշելու ընկերության տարեդարձը և ականատեսը լինելու արդեն ցուցասրահում առկա նոր Continental GT մեքենայի ցուցադրությանը:

Միջոցառման հատուկ հյուրերից էր աճպարարը, ով յուրաքանչյուրի հետ ունեցավ ինտերակտիվ համարներ: Մտերմիկ միջավայրում հյուրերը վայելեցին Glenfiddich վիսկիները, իսկ  երաժշտական տրամադրությունն ապահովեց Դավիթ Մելքոնյանի տրիոն:

Նշենք, որ Bentley Motors ընկերությունը հիմնադրվել է 1919թ.-ին Ուոլթեր Օուեն Բենթլիի և Հարրի Վարլիի կողմից: Իր 100-ամյա հոբելյարի առթիվ ընկերության թողարկած մեքենաները զարդարված կլինեն «100 Extraordinary Years» գրությամբ  Centenary Gold-ի աքսեսուարներով: Ինչպես նաև կհրատարակվի «Bentley Centenary Opus» անվանումով 30 կգ-անոց գիրք՝ պատմելով ապրանքանիշի պատմության, ապագա ծրագրերի, նշանավոր մոդելների և բրենդի ակունքներում կանգնած մարդկանց մասին:

Միջոցառման հյուրերի և տրամադրության մասին՝ մեր ֆոտոշարքում:

1 2  4 5 6 7

IMG_6466 IMG_6393 IMG_6394 IMG_6396 IMG_6397 IMG_6399 IMG_6400 IMG_6406 IMG_6408 IMG_6416 IMG_6437 IMG_6476 IMG_6480 IMG_6484 IMG_6500 IMG_6509 IMG_6521 IMG_6524 IMG_6525 IMG_6528 IMG_6539 IMG_6542 IMG_6546 IMG_6547 IMG_6575 IMG_6618