Recent posts
To top
12 Jun

Նոր Bentley Flying Spur-ը՝ Gran Turismo դասի դինամիկ սեդան

cover shablon 1

Երեկ Մոսկվայի ժամանակով ժամը 13:00-ին կայացավ նոր Bentley Flying Spur-ի համաշխարհային պրեմիերան։

Շքեղություն և հարմարավետություն․ այս չափանիշներով է առաջնորդվել բրիտանական Gran  Turismo-ի արտադրողը՝ Bentley Motors-ի հարյուրամյա հոբելյանական տարում ստեղծելով Bentley Flying Spur-ը:

New Bentley Flying Spur (1)

Նոր մոդելն իր մեջ միավորում է սպորտային սեդանի և շքեղ լիմուզինի առավելությունները։ Մեքենայի անզուգական հզորությունն ապահովում է W12 TSI երկակի տուրբո շարժիչը, իսկ ահա գերազանց մանևրականությունը՝ լիաքարշակ, Bentley Dynamic Ride և All-Wheel Steering համակարգերը։

Լիաքարշակ համակարգն իրականացնում է  սպորտային սեդանի կառավարումը։ Շարժման ստանդարտ պայմաններում հզորությունը փոխանցվում է միայն ետևի անիվներին, իսկ ահա թեթևակի տեղապտույտի դեպքում ոլորող մոմենտը ավտոմատ կերպով վերաբաշխվում է նաև առջևի անիվների վրա:

Շարժման ընթացքում մեքենայի կառավարումը և հարմարավետությունն ապահովում է Bentley Dynamic Ride ակտիվ կայունության համակարգը։ Այն առաջին անգամ է տեղակայվում Flying Spur մոդելի վրա։ Համակարգը փոխում է կախոցի կարգավորումները և հավասարակշռում շրջադարձերի ժամանակ ավտոմեքենայի վրա ազդող ուժերը՝ թափքի կողաթեքվածքը նվազեցնելու, նաև վարորդի և ուղևորների հարմարավետությունը մեծացնելու նպատակով:

New Bentley Flying Spur (2)

Flying Spur-ն առաջին Bentley ավտոմեքենան է՝ բոլոր անիվների ղեկային կառավարումն իրականացնող համակարգով (All-Wheel Steering)։ Այն ապահովում է լրացուցիչ կայունություն բարձր արագությունների ժամանակ և հիանալի մանևրականություն քաղաքային ուղևորությունների ընթացքում: Մեծ արագություններով մանևրումներ իրականացնելիս այդ էլեկտրոնային համակարգը ետևի անիվները շրջում է առջևի անիվների հետ միևնույն ուղղությամբ՝ վստահորեն վազանց կատարելու և  վերադասավորման համար:

Սա ամենևին էլ փոխզիջում չէ՝ մեծ արագությամբ վստահ ղեկավարելու և սովորական ռեժիմով հարմարավետ երթևեկելու միջև:

New Bentley Flying Spur (4)

Նոր Flying Spur-ը հագեցած է իր դասի լավագույն խելացի եւ ինտուիտիվ համակարգերով։

Կենտրոնում տեղակայված 12.3 դյուիմանոց էկրանը թույլ է տալիս հեշտությամբ կառավարել մեքենայի գործառույթները սենսորային էկրանի կամ լրացուցիչ ապարատային ստեղների օգնությամբ։

Բարձրորակ էկրանը հագեցած է նաև ոչ կոնտակտային սենսորով, և ձեռքերը մոտեցնելով իրականացվում է վիրտուալ կառավարում։ Օգտվողն ինքն է ընտրում՝ ինչ տեղեկատվություն ցուցադրվի, ինչպես 1, այնպես էլ 2 և 3 էկրաններով միաժամանակ։

New Bentley Flying Spur (7)

Նոր մոդելի մեքենան համալրված է վարորդին օգնող այնպիսի համակարգերով, ինչպիսին են՝ հետիոտների հայտնվելու նախազգուշացնող համակարգը,  երթևեկության օգնականը խցանումներում և «կույր գոտիների» վերահսկման համակարգը: Գիշերային տեսողության համակարգը և պրոյեկցիոն դիսփլեյը օգնում են վարորդին կենտրոնանալ ճանապարհի վրա, Իսկ Top View շրջանաձև դիտման համակարգը թույլ է տալիս դիտել մեքենայի շուրջ տարածությունը թռչնի թռիչքի բարձրությունից։

LED մատրիցային լուսարձակնեի շնորհիվ մեքենան շարժվում է մշտապես միացված հեռավոր լույսով՝ առանց կուրացնելու մյուս վարորդներին:

Նոր սենսորային էկրանով հեռակառավարման համակարգը վարորդին թույլ է տալիս կառավարել արևապաշտպան վարագույրները, սրահի ետևի կլիման և նստատեղերի մերսման գործառույթները։

New Bentley Flying Spur (13)

Bentley Motors բրիտանական բրենդի յուրահատկությունը շարունակում է մնալ շքեղության, հարմարավետության, ձեռքի հմուտ աշխատանքների և հաճախորդի ցանկություններն իրագործելու սահմաններում։