Recent posts
To top
6 Feb

Նոր Flying Spur-ը՝ ամենաբարդ ներքին հարդարմամաբ սրահը Bentley-ի պատմության մեջ

WdXKzNrg

Էքսկլյուզիվ մոդելները միշտ էլ առանձնահատուկ պահանջարկ ունեն ավտոսիրահարների շրջանում, հատկապես, երբ այն շքեղ և պահանջված ավտոմեքենաների է՛լ ավելի շքեղ տարբերակներն են:

Հենց այդպիսին է բրիտանական Bentley լյուքս ավտոարտադրողի նոր Flying  Spur սեդանը:

Flying Spur-ն աչքի է ընկնում իր բացառիկ ինտերերով, նրբությամբ և շքեղությամբ:  Մոդելը համարվում է ամենաբարդ սրահով սեդանը Bentley-ի պատմության մեջ:

aJI2fSFg

Ֆլագմանական սեդանի ինտերիերի համար անհրաժեշտ է ավելի քան 3 կմ թել: Այս գործում ներգրավված է բրենդի 141 մասնագետներից բաղկացած թիմը, որն օգտագործում է այդ թելերը՝ 350 ունիկալ կաշվե  դետալներ կարելու համար:

Մեքենայի սրահը ամբողջությամբ կաշեպատ է՝ պատրաստված էկոլոգիապես մաքուր կաշվից: Բրիտանական ավտոարտադրողը դեռևս օգտագործում է Հյուսիսային Եվրոպայի ցլերի կաշին, որովհետև հանգիստ կլիմայական պայմաններում ավելի քիչ են միջատները և կաշվի վրա բացակայում են բնական թերությունները:

-9x_BV6A

Նորարարություններն ու դետալները միշտ էլ լյուքս ավտոարտադրողի ուշադրության կենտրոնում են:

Հմտության ամենաբարձր մակարդակին հասնելու և շատ հնարքներ սովորելու համար Bentley-ի ներքին հարդարման մասնագետներից պահանջվում է առնվազն 5 ամիս ուսուցում՝ բարձր որակավորում ունեցող մասնագետների ղեկավարությամբ։ Եվ հենց դրա շնորհիվ Bentley-ի յուրաքանչյուր մոդելի ինտերիեր համապատասխանում է ամենաբարձր չափանիշներին։

Flying Spur interior (6)

Կաշվե էքսկլյուզիվ 14 երանգները լրացվում են հակադիր կարերով՝ ներկայացնելով 23 գույն:

Ինտերիերի կենտրոնական տարրը` ղեկը, նույնպես ձեռագործ է և կաշվից: Հինգ մետր թելն անցնում է 352 անցքով՝ ստեղծելով 168 օրիգինալ խաչաձև կարեր: 1 ղեկի ստեղծման համար Bentley-ի մասնագետը 3.5 ժամ է ծախսում. նա օգտագործում է զույգ հատուկ ասեղներ և ձեռքերի այնքան բարդ շարժումներ, որոնք չեն կարող վերարտադրվել մեքենայի կողմից:

LOJG51Kg

Հինգ տեսակի կարի մեքենաները ինտերիերի տարրերի վրա ստեղծում են  տարբեր հաստությունների կարեր. սա ապացուցում է Flying Spur-ի ներքին հարդարման անհավատալի բարդությունը և մանրամասնությունը: Օրինակ, անվտանգության բարձիկների բաղադրիչները կարվում են ավելի նուրբ թելերով․ և անվտանգությունը շարունակում է մնալ գերակա առաջնահերթություն։

Մեքենայի չորս աներևակայելի հարմարավետ նստատեղերը ձեռքով հավաքելու համար պահանջվում է 12 ժամ աշխատանք: Յուրաքանչյուր նստատեղի գլխամաս զարդարում է ևս մեկ ոչ սովորական դետալ՝ Bentley-ի ասեղնագործ պատկերանշանը՝ կազմված 5103 կարից:

Grh67JTQ

Դռների ներդիրները դաջված են կաշվե շեղանկյուններով: Այս պատկերն առաջին անգամն է օգտագործվում ավտոմոբիլային արդյունաբերության մեջ. այն փոխառվել է Bentley EXP 10 Speed 6 կոնցեպտուալ մոդելից:

pItewqOg

Bentley Motors բրիտանական բրենդի յուրահատկությունը շարունակում է մնալ շքեղության, հարմարավետության, ձեռքի հմուտ աշխատանքների և հաճախորդի ցանկություններն իրագործելու սահմաններում։

WdXKzNrg

BnDvieMA