Անցյալ ամիս Bentley Motors-ն իր հարյուրամյա հոբելյանական տարում թողարկեց սահմանափակ թվով մոդելներ։ Բայց սա դեռ վերջը չէր․ ի հայտ եկավ նոր և բացառիկ Bentley EXP 100 GT-ն՝ Bentley-ի ապագայի մարմնացումը։
Ի տարբերություն ապրանքանիշի մյուս մոդելներին ՝ նոր կոնցեպտ-քարը կայուն շարժունակության էտալոն է «լյուքս» սեգմենտում, որի հիմքում ավտոնոմ վարումն ու էլեկտրաշարժաբերն է։
Ցանկության դեպքում կարելի է ավտոնոմ կառավարումն անջատել և վայելել ակտիվ վարման հրապուրիչ սլացքը։ Իսկ ահա «խելացի» ավտոմեքենայի արհեստական բանականությունը միշտ կմտապահի ուղևորության ամենատպավորիչ պահերը՝ թույլ տալով կրկին վերապրել դրանք։
Bentley EXP 100 GT-ի հիմքում ընկած են էկոլոգիական նորարարություններ։ Այս ավտոմեքենան կոչված է ընդլայնելու շրջապատող աշխարհի մասին եղած պատկերացումների սահմանները․ մանրակրկիտ կերպով ընտրված նյութերի հավաքածուն ներառում է Cooper Infused Riverwood 5000-ամյա կաղնի, թափքի՝ բրնձի թեփի վերամշակումից ստացված Compass լաքաներկերի ծածկույթ, 100 % օրգանական կաշենման տեքստիլ՝ պատրաստված գինեգործության թափոններից, բրիտանական ֆերմաներում բուծված ոչխարի բրդից պատրաստված գորգիկներ և ինտերիերի՝ բամբակից պատրաստված և ասեղնագործված տարրեր:
Ավտոմեքենայի նստատեղերը կարգավորվող կենսաչափական են՝ 3 կոնֆիգուրացիայով։
Bentley EXP 100 GT-ը Bentley-ի ԴՆԹ-ի մասն է․ նրա ստեղծման համար ոգեշնչման աղբյուր է դարձել ապրանքանիշի պատվիրատուների պահանջների և ցանկությունների խոր ըմբռնումը։ Լինելով նրբագեղ և նորաոճ՝ այն օժտված է արհեստական բանականությամբ, ինչի շնորհիվ ավտոմեքենան վեր է ածվում ստեղծելու, արտասովոր տպավորությունների և հույզերի տարածքի։
Ամբողջապես էլեկտրականությամբ գործող մանրամասների հանդեպ հատուկ ուշադրությամբ մշակված Bentley EXP 100 GT-ն նոր ստանդարտներ է սահմանում Gran Turismo դասում՝ նախատեսված 2035 թվականի համար։
Ճոխության աշխարհ․ որտեղ վարորդը և ուղևորները հավասարապես կարող են վայելել անհավանական ուղևորությունների հաճույքը։ Իսկ ահա նրանց ինքնազգացողությանը հետևում և հարմարավետության մասին հոգ է տանում Bentley Personal Assistant համակարգը։ Այն նկատի է առնում ուղևորության մասնակիցների անձնական նախասիրությունները՝ առաջարկելով երթուղու վրա գտնվող տեղեկատվական կետերը, տեսարժան վայրերը կամ մոտակա շքեղ հաստատությունները:
Ավտոմեքենայի հիանալի դիզայնը և տպավորիչ համամասնությունները հիշեցնում են Gran Turismo դասի բազմաթիվ պատմական Bentley-ներ, որոնք շքեղության չափանիշ են դարձել հետագա սերունդների համար։ Արդյունքը ապագայի նոր տեսլականն է աշխարհում ամենաճանաչված շքեղ բրենդի՝ Bentley-ի դիրքին համապատասխան։
Հզորության և լիցքի կառավարման գործառույթներ ունեցող, էկոլոգիապես մաքուր և ինտելեկտուալ էլեկտրական ուժային սարքավորումով հագեցած Bentley EXP 100 GT-ն հզորության և զգացմունքայնության առումով չի զիջում ավանդական շարժիչով իր նախորդներին:
Ոլորող մոմենտի վեկտորացման տեխնոլոգիան ապահովում է ավտոմեքենայի կառավարելության առավելագույն մակարդակ՝ թույլ տալով առանց ճիգերի հաղթահարել թեքադարձերը։ Նոր սերնդի Next Generacion Traction Drive քարշային շարժաբերը ավանդականից 50%-ով ավելի հզոր է և 35%-ով ավելի թեթև։ Մարտկոցը սնում է չորս էլեկտրաշարժիչ, որոնք 2,5 վայրկյանից էլ պակաս ժամանակում ավտոմեքենայի արագությունը հասցնում են 0-ից մինչև 100 կմ/ժ՝ թույլ տալով զարգացնել 300 կմ/ժ առավելագույն արագություն և 1500 Նմ առավելագույն ոլորող մոմենտ։
Կարծրամարմին մարտկոցները, որոնք ունեն ավանդականից 5 անգամ ավելի մեծ էներգետիկ խտություն, թույլ են տալիս նվազեցնել ավտոմեքենայի զանգվածը և ապահովում են մինչև 700 կմ/ժ ընթացքի պաշար։ Սա նշանակում է, որ 1900 կգ զանգվածով Bentley EXP 100 GT-ն ընդամենը 15 րոպեում կարելի է լիցքավորել 80 %-ով։ Ավտոմեքենայի լիցքերի մակարդակին հետևում է Bentley Personal Assistant համակարգը։
Դինամիկա և տեխնոլոգիաներ. Bentley Motors բրիտանական բրենդի յուրահատկությունը շարունակում է մնալ շքեղության, հարմարավետության, ձեռքի հմուտ աշխատանքների և հաճախորդի ցանկություններն իրագործելու սահմաններում։