Bentley Motors-ը Հայաստանում ներկայացնում է նոր Continental GT V8 սեդանը։
Բրիտանական Gran Turismo դասի շքեղ ավտոմեքենան ներկայացված է Bentley-ի պաշտոնական դիլերներում, և ահա առաջին հաճախորդներին այն փոխանցվել է անշփում առաքման եղանակով։
Continental GT V8-ն ապահովված է սպորտային և դինամիկ կառավարմամբ։ Բարձրակարգ կառավարման հիմքում հարմարավետությունն է՝ համադրված Bentley Drive դինամիկ կառավարման համակարգի հետ։
Կառավարման տարբեր ռեժիմները թույլ են տալիս զգալ սեդանի դինամիկ հնարավորությունների ողջ գամման։ Continental GT V8-ն առավելագույնս օգտագործում է հետեւի շարժման ռեժիմը նորմալ ճանապարհային պայմաններում օպտիմալ արդյունավետության եւ դինամիկայի համար:
Երրորդ սերնդի Continental GT-ն Bentley-ի ինժեներների և դիզայներների վարպետության լավագույն դրսևորումն է։
Նոր մոդելի համար առաջարկվում է 20 դյումյանոց 10-բալանոց խառնուրդային անիվներ։ Առկա են մինչև 22 դյումյանոց շառավղով անվադողեր։
Շքեղ Gran Turismo-ի օպտիկայում օգտագործվում է նորագույն մատրիցային տեխնոլոգիա, իսկ գլխամասի լուսարձակների դիզայնը հիշեցնում է մանրացված բյուրեղապակի։
Bentley- ն առաջարկում է մի քանի սարքավորումներ, որոնք ապահովում են հարմար և անվտանգ երթևեկություն երկար ճանապարհորդությունների ժամանակ։
City-ի սարքավորումների փաթեթում ներառված են հայելիների մթացնող էլեկտրական ֆունկցիան, City Assist համակարգը, առանց ձեռքի բեռնախցիկի բացման համակարգը, անցումների ճանաչման համակարգը, հակադարձ կայանման օգնականը և շրջանաձեւ վերանայման տեսախցիկը։
Իսկ ահա Touring սարքավորումների փաթեթն առաջարկում է ադապտացվող կրուիզ հսկողություն, City Safeguard Plus անվտանգության համակարգ, պրոյեկցիոն ցուցադրություն, գիշերային տեսողության համակարգ և խցանումների ժամանակ էլեկտրական շարժման համակարգ։
Gran Turismo դասի այս մոդելը ստեղծվել է բրիտանացի տաղանդավոր վարպետների կողմից՝ յուրաքանչյուր մանրուքին անհավատալիորեն ուշադրություն դարձնելով։
Բացառիկ դիզայնը, ոճային դետալներն ու վարպետների արհեստավարժ աշխատանքը Continental GT-ն դարձնում են աներևակայելի տպավորիչ, իսկ նորագույն V8 շարժիչն ապահովում է ֆենոմենալ հզորությունն ու ակնթարթային արագացումը։
Նոր Continental GT V8-ը սնուցվում է բարձրորակ 4,0 լիտրանոց երկտուրբինով լիքավորված շարժիչով, որն ապահովում է 550 ձ/ու հզորություն և 770 Նմ պտտող մոմենտ։ Ինտելեկտուալ, արտադրողական շարժիչն օժտված է մխոցների աշխատանքի դադարեցման ավտոմատ համակարգով և առանձնանում է իր անթերի սպորտային ձայնով։
318 կմ/ժամ արագության վրա ավտոմեքենան հասնում է առավելագույնին, իսկ արագացումը մինչև 100 կմ/ժամ տևում է ընդամենը 4.0 վրկ․, ինչը ևս մեկ անգամ հաստատում է մեքենայի մարզական կերպարը:
Նոր Continental GT V8– ը հագեցած է իր դասի լավագույն խելացի եւ ինտուիտիվ համակարգերով։ Սեդանը կահավորված է Naim for Bentley ամենահզոր աուդիո համակարգով։
Սեդանի ձեռագործ ինտերիերը լավագույն մեկնարկային կետն է հետաքրքիր ուղևորությունների համար։ Mulliner Driving Specification անհատականացման փաթեթը ստեղծում է հիասքանչ արտաքին տեսք և շքեղ, նմանը չունեցող ձեռագործ շեղանկյունաձև կարերով սրահ՝ «շեղանկյունը՝ շեղանկյան մեջ»։
Սրահը պարզ է և միևնույն ժամանակ չափազանց էլեգանտ, որտեղ վարորդը և ուղևորները հավասարապես կարող են վայելել անհավանական ուղևորությունների հաճույքը։
Continental GT-ի նոր առանձնահատկություններից է եռակողմ, 12․3 չափսի պտտվող էկրանը, որը, պտտվելով նրբատախտակի վահանակից, ցույց է տալիս օդի արտաքին ջերմաստիճանը և ծառայում որպես կողմնացույց ու անալոգային չափիչ։
Դինամիկա և տեխնոլոգիաներ. Bentley Motors բրիտանական բրենդի յուրահատկությունը շարունակում է մնալ շքեղության, հարմարավետության, ձեռքի հմուտ աշխատանքների և հաճախորդի ցանկություններն իրագործելու սահմաններում։