Recent posts
To top
10 Dec

Bentley Bentayga V8․ շքեղ ամենագնաց՝ դինամիկայի և հարմարվետության համադրությամբ

3

Bentayga V8-ը Bentley-ի լավագույն ավանդույթների մարմնացումն է։ Ավտոմեքենան նախատեսված է էպատաժային վարորդների համար, ովքեր նույնիսկ ամենագնացի պարագայում նախևառաջ կարևորում են շքեղությունն ու հարմարավետությունը։

Բացառիկ դիզայնը, ոճային դետալներն ու վարպետների արհեստավարժ աշխատանքը Bentayga V8-ը դարձնում են աներևակայելի տպավորիչ, իսկ նորագույն V8 շարժիչն ապահովում է ֆենոմենալ հզորությունն ու ակնթարթային արագացումը։

1

ԴԻԶԱՅՆԸ

Bentayga V8-ի թափքի հարթ եզրագծերը, որոնք ծանոթ են այս մոդելի այլ տարբերակներին, համալրվել են նոր տպավորիչ տարրերով՝ էլ ավելի ընդգծելով մեքենայի դինամիկ բնույթը:

Ամենագնացի ձեռագործ ինտերիերը լավագույն մեկնարկային կետն է հետաքրքիր ուղևորությունների համար։ Ուղղահայաց կարով կաշվե նստատեղերն աներևակայելի հարմարավետ են և էլեգանտ։ Սրահի շքեղ ձևավորումն ապահովվում են հինգ գունային լուծումները։

Ժամանակակից Dark Fiddleback Eucalyptus նրբատախտակը, դիմացի և ոտնակների ֆիրմային «B» տարբերանշանն ամբողջացնում է մեքենայի կատարյալ տեսքը։

2

ԴԻՆԱՄԻԿԱՆ

Այս շքեղ ամենագնացի 550 ձիաուժ հզորությամբ, 4 լիտր ծավալով V8 կրկնակի տուրբո-մակափչմամբ շարժիչը թույլ է տալիս մեքենային սլանալ քամուն ընդառաջ 284 կմ/ժ արագությամբ։

Հզոր և տնտեսող ագրեգատը զարգացնում է անթերի ոլորող մոմենտ ստեղծելու հնարավորությունը՝ ապահովելով անկաշկանդ և գրավիչ դինամիկա ինչպես ասֆալտապատ, այնպես էլ ոչ ասֆալտապատ ճանապարհին։

V8 շարժիչն ապահովում է 770 Նմ ոլորող մոմենտ , րոպեում՝ 2000 պտույտ արագությունը հասցնելով 4500-ի։ Ստացվում է՝ շարժիչը թույլ է տալիս արագացնել 0-ից 100 կմ/ժամ՝ ընդամենը 4,5 վայրկյանում, ինչը ևս մեկ անգամ հաստատում է մեքենայի մարզական կերպարը:

4

ԻԴԵԱԼԱԿԱՆ ՈՒՂԵՒՈՐՈՒԹՅԱՆ ՎԱՅԵԼՔԸ․․․

8 դյույմանոց սենսորային էկրանը վարորդին և ուղևորներին հնարավորություն են տալիս վերահսկել մի շարք էլեկտրոնային գործառույթներ և համակարգեր`նավիգացիան, օդափոխությունը և այլն։

5

Ստանդարտ կոմպլեկտավորման մեջ մտնում են վարորդի օգնության այնպիսի համակարգեր, ինչպիսիք են ավտոմեքենայից դուրս գալու վտանգի նախազգուշացման համակարգը և ետևի տեսախցիկը։ Իսկ ահա Bluetooth-ը, WiFi-ը և Apple CarPlay-ը ուղեւորներին թույլ են տալիս կապի մեջ մնալ արտաքին աշխարհի հետ։

Իսկական երաժշտասերների համար առաջարկվում է Naim for Bentley համակարգը ՝ SUV դասի ավտոմեքենաների մեջ երբևէ տեղադրված ամենահզոր համակարգը։

Bentley Bentayga V8 ամենագնացն անհավանական զգացողություններ է պարգևում իր սեփականտիրոջն ինչպես քաղաքում, այնպես էլ նրա սահմաններից դուրս՝ առաջարկելով վայելել տպավորիչ դինամիկան և հիանալի կառավարումը։

8 6 7