Recent posts
To top
21 Mar

Բելլայի անկեղծ հարցազրույցը

 Բելլա և Ջիջի Հադիդները աշխարհի ամենապահանջված և քննարկվող մոդելներից են: Նրանց հանդեպ հետաքրքրությունը չի մարում նույնիսկ մոդելային ասպարեզում նոր դեմքերի հայտնվելուց հետո: Նորաձևության ասպարեզում շարունակում են հիանալ քույրերի գեղեցկությամբ և խարիզմայով, նորաձևության տները չեն դադարում նոր ու միլիոններ արժեցող պայմանագրեր կնքել:

Չնայած հայտնիությանն ու օրեցօր աճող վարկանիշին՝ մոդել քույրերը սովորական աղջիկներ են և ունեն կոմպլեքսներ:

Բելլա Հադիդը, օրինակ, վերջերս հարցազրույց է տվել ու անկեղծացել՝ իրեն երկար ժամանակ անհանգստացրել է ավելորդ քաշը, Բելլայի սրտով չի եղել նաև հոնքերի ձևը:

«Ես, հայրիկիս պես, բարակ հոնքեր ունեի և շատ էի կոմպլեքսավորվում: Բայց այժմ կոսմետիկ միջոցներով կարելի է ստանալ հոնքերի ցանկացած ձևը, այնպես որ՝ ես դրանում վարպետ եմ»: