Recent posts
To top
20 Oct

Bastille. բարձրաճաշակ հյուրանոց՝ լավագույնը նախընտրողների համար

 Պատկերացրեք, թե քայլում եք շքեղ ամրոցի նեղ միջանցքով, բացում սենյակի դուռն ու հայտնվում արքայական ճոխության, թագավորներին վայել շքեղության ու նրբաճաշակության և վերջապես՝եվրոպական պարզության հենց կենտրոնում:

Սա ոչ հին պատմություն է, ոչ էլ անցած-գնացած դարերի հիշողություն. նույնը զգալ ու կրկնել կարող եք նաև Երևանում՝ Արղության 8/3 հասցեում: Քաղաքային աղմուկից կես քայլ՝ և դուք արդեն վայելում եք Bastille-ի խաղաղությունն ու հասկանում «ապահով հանգստի» բուն իմաստը:

Image00004

Արդեն երեք ամիս է՝ Երևանում գործում է Bastille հյուրանոցը՝ հինգ աստղանի հյուրանոցների պահանջներին համապատասխան սպասարկմամբ և պայմաններով, նորի ու պատմականի աներևակայելի համադրությամբ. այստեղ ամեն ինչ բարձրաճաշակ է ու բարձր մակարդակով:

Bastille-ի հենց մուտքից զգացվում է, որ իսկական ամրոց եք ոտք դնելու. այստեղ հատուկ ուշադրություն է դարձվում հյուրերի անվտանգությանն ու անձնական տարածքը հարգելուն:  Հյուրանոցի յուրաքանչյուր համար ունի իր անհատական ավտոկայանատեղը և ամեն համարում միայն այդ սենյակին բնորոշ դիզայն է: Մի խոսքով՝ համարները անկրկնելի են՝ բառի բուն և փոխաբերական իմաստներով:

Image00002

Շքեղ դիզայն, հատուկ մտածված դետալներ, ֆրանսիական ինտերիեր ու իրար չկրկնող սենյակներ.Bastille-ում մեր երկիր եկած հյուրերը կարող են  վայելել Հայաստանի հյուրընկալությունը, իսկ հայաստանցիները պարզապես բացահայտել հյուրանոցային սպասարկման նոր որակ:

Image00006

Ի դեպ, սպասարկման մասին՝ այստեղ հատուկ ուշադրություն է դարձվում նաև օդափոխությանն ու  մաքրությանը:  Հյուրանոցում տեխնիկան բացառապես գերմանական է, կահույքը՝ ֆրանսիական, աշխատակազմը՝ երիտասարդ և պրոֆեսիոնալ, մթնոլորտը՝ արքայական:

«Բաստիլի» դռները բաց են բոլորի համար:

Հասցեն` Արղության 8/3

Image00003 - Copy

Image00008

Image00009

Image00010

Image00011

Image00012

Image00013

Image00014

Image00015

Image00017

Image00018

 

Image00024

Image00025

Image00027

Image00029

Image00031

Image00032

Image00033

 

Image00035

Image00036

Image00037

 

Image00040

Image00041

Image00042

Image00043

Image00044

Image00049

Image00051