Recent posts
To top
6 Mar

Մարիշ Պետրոսյան. երբ հանդիպում են արվեստն ու դիմահարդարումը

DSC_9838

127

Մարիշ Պետրոսյանը երկար տարիներ է, ինչ զբաղվում է դիմահարդարմամբ:  Պրոֆեսիոնալ make-up  արտիստը նաև աշակերտներ ունի ու իր փորձը փոխանցում է սովորել ցանկացողներին: Չնայած մասնագիտական մեծ փորձին՝ նրա մասին քիչ են գրել ու  քիչ խոսել. նա ինքը չի ցանկացել: Ասում է՝ իմ աշխատանքներն իմ գովազդն են:

                     El.am-ը զրուցել է Մարիշի հետ make-up-ի ու իր նոր Art-նախագծի` «Տարվա չորս եղանակների»          մասին:Հարցազրույցներ տալիս նա շռայլ չէ, կարդացեք ու գնահատեք:

Մոդել՝ Իլոնա Ռուշանյան

Լուսանկարիչ՝ Սարգիս Մկոյան

Հարցազրույցը՝ Անահիտ Հակոբյանի

DSC_4739

-Ո՞րն է եղել «Տարվա չորս եղանակների» ստեղծման պատճառը: Ինչի՞ց եք ոգեշնչվել:
-Իմ ստեղծագործական տրամադրության վրա մեծ ազդեցություն ունեն տարվա եղանակները. փոխվում են գույները, զգացողությունները: Տվյալ դեպքում արտահայտման միջոց եմ ընտրել make-up-ը ոչ միայն այս դեպքում, այլ նաև հաճախորդների հետ աշխատելիս: Ամեն դեպքում, ինչ աշխատանք էլ լինի, ինձ համար կարևորը  բնությանը ներդաշնակ լինելն է: Տվյալ դեպքում ես ընտրել եմ տարվա չորս եղանակները: Կարծում եմ, ոչ միայն ինձ մոտ, այլ շատերի մոտ եղանակը մեծ նշանակություն և ազդեցություն ունի: Ես փորձել եմ գեղեցիկ ձևով ներկայացնել տրամադրությունս:

-Ես լսել եմ, որ մարդկանց մաշկի գույնը ևս չորս եղանակներից մեկն է արտահայտում, այսինքն, կան օրինակ՝ գարուն-մարդիկ և  make-up անելիս պետք է դա հաշվի առնել: Ճի՞շտ եմ:
– Այո, հիմնականում այդպես է: Իմ ընտրած մոդելը, իմ կարծիքով, աշնան կերպար է: Նրա հետ աշխատանքը  սկսեցի հենց «աշնանից»: Սկզբում մտածում էի՝ ճիշտ կլինի, որ ընտրեմ չորս տարբեր աղջիկների՝ իրենց համապատասխան եղանակներով, հետո փոշմանեցի: Որոշեցի հակադրվել ու ցույց տալ, որ make-up-ի միջոցով կարելի է փոխել տրամադրություն: Իմ «աշուն-աղջկանից» ստացա այլ տրամադրություն: Այս դեպքում հիմք եմ ընտրել եղանակները, բայց եթե art make-up-ից դուրս գանք ու խոսենք սովորական make-up–ի մասին՝ ո՞վ է ասում, որ այս դիմագծերով ու մաշկով աղջիկը համապատասխանում է հարսի կերպարին, մյուսը՝ ոչ: Չկա այդպիսի բան. ցանկացել եմ ցույց տալ, որ make-up-ով կարելի է փոխել կարծրացած կանոնները: Դա վիզաժիստի գործն է, բոլոր առիթների համար պետք է ստեղծել ոճ՝ընդգծելով հաճախորդի դիմագծերն ու գեղեցկությունը: Make-up-ով կարելի է տրամադրություն փոխանցել կամ ստեղծել:

-Ապագայում ցուցադրություն սպասվո՞ւմ է, թե միայն ֆոտոնախագծով կսահմանափակվեք:-Այդպիսի պլաններ հիմա չկան: Բայց, երբ սկսում էի այս նախագծի վրա աշխատելը, մտածում էի, որ արժեր ցուցադրություն էլ կազմակերպել: Իհարկե, շատ գեղեցիկ կստացվեր, բայց դա ահռելի աշխատանք է, հսկայական ժամանակ կծախսվի, ֆիզիկապես դժվար կլինի: Միայնակ անելու դեպքում ժամեր կպահանջվի, իսկ ես չեմ ուզում ինչ-որ բան անել ուղղակի անելու համար, պահանջկոտ եմ ու սիրում եմ դետալների վրա մանրակրկիտ աշխատել: Գուցե մի օր ուսանողներիս հետ որոշեմ ցուցադրություն կազմակերպել:

DSC_9815

-Դուք երկար ժամանակ զբաղվել եք make-up-ով, բայց Ձեր նոր մուտքը որոշեցիք նշանավորել art-նախագծով: Ինչու՞:
-Մարդու ստեղծագործական շնորհքը գալիս է հիմքերից, ներսից: Իմ ներսում եղած տրամադրությունը art է: Ամեն հաճախորդին մի մասնիկ փոխանցում եմ: Կարծում եմ արտը ավելի դիտարժան ու հետաքրքիր է:

– Մեյքաափի այս ձևն ավելի՞ բարդ է, կարելի՞ է ասել, որ art make-up-ին տիրապետող մասնագետը հեշտությամբ կկատարի նաև այլ աշխատանքներ:
-Իմ պատկերացմամբ art make-up-ի երկու տարբերակ կա: Առաջին դեպքում անտեսվում են դիմագծերը և դեմքի վրա ուղղակի նկարչություն է արվում՝ գեղեցիկ ծաղիկներ, թիթեռներ, թերթիկներ: Ամեն ինչ գեղեցիկ է, բայց դիմագծերից շեղված: Երկրորդ դեպքում դիմագծերը հաշվի են առնվում: Ես փորձել եմ չշեղվել դիմագծերից ու մեյքափի իմաստը չկորցնել:Եթե որոշ դետալներ հեռացնենք, art make-up-ը կդառնա երեկոյան կամ ասենք՝ հարսանեկան:
Ես փորձել եմ աշխատել որպես վիզաժիստ այլ ոչ թե գեղեցիկ նկարել: Իմ կարծիքով, անհրաժեշտ է հաշվի առնել դիմագծերը:

DSC_2262JPG

-Նկարչությամբ զբաղվե՞լ եք:
-Մասնագիտությամբ նկարիչ-դիզայներ եմ: Ես սիրում եմ կիսել մարդկանց տրամադրությունը make-up միջոցով, փոխանցել մարդու աուրան: Բայց մարդու տրամադրությունն էլ կարող է ազդել իմ աշխատանքի վրա. եթե նա լարված է, բարկացած, ապա որոշ գծեր կան, որ պետք է չարվեն, գուցե ընդհանուր վերցրած սազեին, բայց այս դեպքում պետք է խուսափել, որովհետև դա ագրեսիվ կդարձնի դիմահարդարումը: Կամ ասենք՝ մեղմ դիմագծերին կարելի է ավելի համառ ու հստակ հայացք հաղորդել:

-Երկար ժամանակ է՝ այս ոլորտում եք, բայց գիտեմ, որ հրաժարվում եք սոցցանցերում էջեր բացել և ներկայացնել Ձեր աշխատանքները: Ինչու՞ ցանցային PR-ին ուշադրություն չեք դարձնում:
– Ստեղծագործական աշխատանքը արդեն ինքնաբավություն է հաղորդում, նոր լրացումների կարիք, իմ կարծիքով, չկա: Աշխատանքներս իմ գովազդն են: Ընկերներս, ուսաղողներս, հաճախորդներս անընդհատ համոզում են , որ սկսեմ ակտիվ լինել սոցցանցերում, զբաղվեմ ավելի լայն գործունեությամբ: Առայժմ չեմ ուզում, բայց միգուցե մի օր որոշեմ:
Ինձ գտնում են ոչ թե համացանցով այլ իմ աշխատանքների միջոցով. մեկը մյուսին է հարցնում, աշակերտներս են պատմում հետաքրքրվողներին: Այսպես, իմ աշխատանքներով հետաքրքրվողները գտնում են ինձ:

DSC_8532

-Նաև  հոնքերի տատուաժով եք զբաղվում, հետաքրքիր է՝ սա՞ էլ է ստեղծագործություն, թե այստեղ հստակ կանոններ կան:– Եթե ձևի, գույնի, ուղղության , թեքվածության ճիշտ ընտրությունը կարելի է ստեղծագործություն համարել, ապա՝ այո: Հոնքերը մեծ ազդեցություն ունեն, փոքրիկ շեղումը փոխում է միմիկան:

Գարուն

DSC_4701

DSC_4683

DSC_4739

 

  Ամառ

 DSC_9815

DSC_9838

DSC_9811

Աշուն

DSC_2297

DSC_2278

DSC_2262JPG

 

 Ձմեռ

DSC_8504

DSC_8537

DSC_8532