Recent posts
To top
16 Mar

Դավաճանու՞մ է արքայազնը. Ուիլյամի ալպյան արձակուրդը

arqayazn william

Արևմտյան տաբլոիդները սենսացիոն գլխագրերով են լույս տեսել. Ասում են արքայազն Ուիլյամը արձակուրդն անցկացնում է Ալպերում՝ 24-ամյա ավստրալուհի մոդել Սոֆի Թեյլորի հետ: Ընկերական արձակուրդը կարևորելով թագավորական-ընտանեկան միջոցառումից՝ Ուիլյամը Շվեյցարիայում է: Պապարացիները հասցրել են նրան ֆիքսել Սոֆիի հետ, ով, ի դեպ, հայտնի է իր բաց և անկաշկանդ ֆոտոսեսիաներով:

sofi

Խոսել է նաև Սոֆիի ընկերը՝ Աարոն Գուդֆելլոուն: Մեկնաբանելով մամուլի լուրերը՝ երիտասարդն ասել է՝ չնայած դիրքին և տիտղոսին, արքայազնը գոռոզ չէ:

Չնայած այն հանգամանքին, որ ականատեսները պնդում են՝ արքայազնի և Սոֆիի միջև ոչինչ չկա, անգլիական հասարակությունը մտահոգվում է. արքայազնը ընտանեկան արարողությունը թողնում ու գնում է ընկերական արձակուրդի: Նոր լուսանկարներն արդեն  հասցրել են անցանկալի շշուկների և բամբասանքների առիթ դառնալ:

cate william