Հոկտեմբերի 8–ին տեղի ունեցավ ArmMod Fashion նախագծի հերթական նորաձևության ցուցադրությունը Armenia Wine գինու գործարանի մառանում` ,,Դու նորաձև ես, երբ կրում ես հայկական հագուստ և ըմպում հայկական գինի,, խորագրով : Տեղի ընտրությունը արդեն իսկ խոստումնալից էր, որ ներկաներին շատ յուրահատուկ և նմանատիպը չունեցող նորաձևության ցուցադրություն է սպասվում: Սպասումները լիովին արդարացան : Ամեն մանրուք հաշվարկված էր… հյուրերի ընդունելությունը շատ գեղեցիկ էր InRock Quintet խմբի կենդանի երաժշտության ներքո: Շամպայնի համտեսումից հետո սկսվեց նորաձևության ցուցադրությունը , որին հաջորդեց գինու հյուրասիրությունը : Ցուցադրությանը մասնակցում էին սկսնակ դիզայներներ`Հռիփսիմե Բաղդասարյանը, Լիլիթ Դերձյանը, Ռուզաննա Բաղդասարյանը, Աննա Ավետիսյանը, Սիրանուշ Թադևոսյանը, Անի Մուրադյանը, Եղիազարյան Տաթևիկը, Վերա Մխիթարյանը, Դիանա Սայրադյանը, Մերի Թարխանյանը, Էմիլյա Մելիքյանը, Անի Չոփուրյանը, Միլա Կարապետյանը, Սոնա Բաղդասարյանը, Լա Ֆեշոնիստա հայկական բրենդը , Ստելլա Աղաբեկյանի նորաձևության տունը, ռադիոհաղորդավար Ժիրայր Ոսկանյանը Voskanyan’s ապրանքանիշով և սիրված երգչուհի Աստղիկ Սաֆարյանը իր ACO ապրանքանիշով:
Հագուստները ցուցադրեցին քաղաքի լավագույն մոդելները, ովքեր աջակցելով նախագծին մեծ սիրով մասնակցում են և ցուցադրում սկսնակ մոդելավորողների և հայ արտադրողների աշխատանքները:
Ցուցադրությանը ներկա էին դիվանագետներ, նորաձևության ոլորտի և լրատվամիոցների ներկայացուցիչներ:
Նախագծի ղեկավար Ռուբինա Գրիգորյանը հատուկ շնորհակալություն է հայտնում բոլոր գործընկերներին բարի ու շատ կարևոր գործին աջակցելու համար:
Նախագծին սիրով աջակցում են `
Armenia Wine ընկերությունը
Texart Print տպագրատունը
Cataleya Wellness Club-ը
Davis’ Gym մարզասրահը
Հայկական տեղեկատվական կենտրոնը
El Holding-ը
AGBU
MAKE UP ARTISTS – Մարիաննա Ղարիբյան, Գայանե Հունանյան, Կարինե Քանդրջյան