Հայկական, որակյալ և գեղեցիկ արտադրանքը միավորված է մեկ հարթակում՝ Armenian Brands-ում, որը գտնվում է Տաշիր առևտրի կենտրոնի 4-րդ հարկում։
Այստեղ ապրիլի 30-ին 22 գեղեցկուհիներ ներկայացրին հայ դիզայներների աշխատանքները:
Սկզբում՝ ազգային տարազներ, այնուհետև՝ ոճային, կոկտելային և երեկոյան զգեստներ: Միջոցառման երկու հատվածն էլ անցավ հետաքրքիր ու անմիջական մթնոլորտում:
Մասնակիցները նախ ծանոթացան հայ դիզայներների հետ և ունեցան փորձ՝ մասնակցելու մայիսին կայանալիք Ազգային գեղեցկության մրցույթին:
Միջոցառումը վարեց Անիտա Հախվերդյանը, ով սկզբում ներկայացրեց դիզայներներին՝ իրենց հատուկ աշխատելաոճով, որն ավելի տեսանելի էր արդեն հարթակում՝ գեղեցկուհիների մատուցմամբ:
Միջոցառման, գեղեցկուհիների և հայ դիզայներների աշխատանքների մասին առավել կպատմի մեր ֆոտոշարքը: