Recent posts
To top
28 Oct

ԱՆՆԱ ՎԻՆՏՈւՐ. FASHION-Ի ԵՐԿԱԹՅԱ ԼԵԴԻՆ

LONDON, ENGLAND - NOVEMBER 23: Anna Wintour and Karl Lagerfeld  attend the British Fashion Awards 2015 at London Coliseum on November 23, 2015 in London, England.  (Photo by Anthony Harvey/Getty Images)

 

Երբ 10-ամյա Աննան մտածում էր` ինչ գրել թերթիկում ապագա մասնագիտության մասին, հայրը, որ հայտնի լրագրող էր, ասաց. <<Գրի’ր` ուզում եմ դառնալ Vogue-ի խմբագիր>>: Սա էր Աննայի երազանքը մասնագիտական առաջին քայլերից ի վեր:

Անդրադարձը` Նանե Վարդանյանի

LONDON, ENGLAND - NOVEMBER 23: Anna Wintour and Karl Lagerfeld attend the British Fashion Awards 2015 at London Coliseum on November 23, 2015 in London, England. (Photo by Anthony Harvey/Getty Images)

 <<Հայրս հավատում էր անհատականություններին (հեղ.- Աննայի հայրը բրիտանական Evening Standard օրաթերթի գլխավոր խմբագիրն էր): Եվ ես փորձում եմ նույնն անել իմ ամսագրում: Թող վերջին խոսքն իմը լինի, բայց ես միշտ լսում եմ բոլորի կարծիքները>>: (www.forbes.ru)

 <<Տպագիր հրատարակությունը պետք է որքան հնարավոր է հարուստ փորձ ունենա: Դա պետք է զգալ` թերթելով էջերը: Ընթերցողը պետք է տեսնի այնպիսի լուսանկարներ և նյութեր, որոնք դժվար թե մեկ այլ տեղ գտնի: >>(www.nymag.com)

Anna Wintour’s daughter Bee Shaffer

 <<Մենք շատ լավ գիտեինք, որ Քիմ Քարդաշյանին տեղադրելով շապիկին` մեծ շոկ ենք առաջացնելու: Նման բան չենք կարող թույլ տալ ամեն համարի հետ: Vogue-ը պետք է լինի այն հեղինակությունը, որի օգնությամբ ընթերցողը ո°չ շատ առաջ կլինի, ո°չ շատ հետ: Պարզապես պետք է իմանալ` երբ դուրս գալ սահմաններից>>: (www.elpais.com)

Vogue-ում հայտնվելը հեղինակություն է: Այո’, հետաքրքիր է, երբ դուք զրուցում եք աստղերի հետ սոցցանցերով, բայց նրանք նաև ուզում են ամսագրում հայտնվել, ինչը հզոր լիցք է տալիս, քանի որ առաջին տարբերակն անցողիկ է: Իհարկե, նույն ճանաչումն ու կարևորությունն է նաև այնտեղ, բայց դրանք տարբեր կշիռ ունեն: (www.elpais.com)

poster.original.1004x0

 <<Սնդուսափայլ ամսագրի յուրաքանչյուր նկար, անգամ կոնտեքստից դուրս, կպատմի աշխարհի մասին ոչ պակաս, քան The New York Times-ի գլխավոր նորությունները>>:

 <<Երեխաների համար շատ կարևոր է հասկանալը, որ կինն աշխատում է, ինչը չի նշանակում, թե դու իրենց ավելի քիչ ես սիրում: Իմ երեխաները տեսել են, թե որքան բան կարող է տալ մարդուն աշխատանքը: Նրանց ինձ հետ աշխատավայր եմ տարել, խոսել եմ իմ գործից` այդկերպ ցույց տալով, որ դու չես գնում մեկ այլ աշխարհ, որտեղ նրանք չկան:>> (www.nymag.com)

  <<Ես ալկոհոլ չեմ օգտագործում: Արթնանում եմ առավոտյան 5-ին, սուրճ խմում և թենիս խաղում: Հետո` սանրվածք և դիմահարդարում, և արդեն 9-ին գրասենյակում եմ: Ես երեկույթներին 20 րոպեից ավելի չեմ մնում, եթե, իհարկե, ես չեմ դրանք կազմակերպել, միշտ կրում եմ սև ակնոց, չեմ կրում պայուսակ և կարողանում եմ հինգ րոպեում հավաքվել ու տանից դուրս գալ>>: (www. zabbor.info)

Anna Wintour Costume Center Grand Opening

1988-ին ամերիկյան Vogue-ի գլխավոր խմբագիր Գրեյս Միրաբելին փոխարինելու է գալիս Աննա Վինտուրը, ով այդուհետ, շուրջ 30 տարի, պահում է Vogue-ի` իբրև աշխարհի թիվ մեկ ամսագրի հեղինակությունը: Վինտուրն առաջինն էր, որ ամսագրի շապիկի համար ընտրեց աստղի: Նա 1989-ին առաջին անգամ շապիկի համար լուսանկարեց սևամորթ մոդելի` 19-ամյա Նաոմի Քեմփբելին:

66-ամյա Վինտուրը 1994-ից պարբերաբար կրում է նույն կոշիկի տարբերակները: Nude երանգի կոշիկները հատուկ նրա համար թողարկում է Մանոլո Բլանիկը: Դիզայներն այդ մոդելն անվանում է AW (Anna Wintour): Արժեքը` մոտ 800 դոլար:

14 տարեկանում Աննան կտրում է իր մուգ մազերը: Այդ պահից ՙբոբ՚ սանրվածքն իր հետ է մինչև այսօր:

Anna WIntour, Editor-in-Chief of American Vogue and Artistic director of Conde' Nast, speaks to the Oxford Union,Oxford,UK

374 77 52 63 79

VENUS Epilation Studio