Recent posts
To top
6 Sep

«Անհայտ բաժանորդ» ֆիլմի պրեմիերան և հյուրերը

_AND2267

Երեկ «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ ամենսպասված ֆիլմի՝ «Անհայտ բաժանորդի» պրեմիերան։ Այն իտալական «Perfetti sconosciuti» («Կատարյալ անծանոթներ») ֆիլմի ռիմեյքն է։

Ի դեպ, այս ֆիլմը հաջողությամբ էկրանավորվել է աշխարհի 9 երկրներում։ Ֆիլմի հայկական տարբերակի ռեժիսորն է Արշալույս Հարությունյանը, իսկ գլխավոր դերերում են Բաբկեն Չոբանյանը, Խորեն Լևոնյանը, Նազենի Հովհաննիսյանը, Մարջան Ավետիսյանը, Սոս Ջանիբեկյանը և ուրիշներ։

Ֆիլմը պատմություն է․ մեր ժամանակների հետ քայլող պատմություն, որտեղ երևան են գալիս մարդկային հարաբերությունները։

_AND2252

Մեր սմարթֆոններում այս հարաբերությունների մասին շատ-շա՜տ ինֆորմացիա կա։ Պատկերացրեք խաղը, որը խաղում են ճաշկերույթի հավաքված ընկերները։ Եթե որևէ մեկի հեռախոսը զանգի կամ հաղորդագրություն ստանա, նա պետք է բոլորի հետ բարձրաձայն կիսվի զրույցի և նամակի մանրամասներով։ Պատկերացրեցի՞ք՝ որքա՜ն գաղտնիքներ կբացահայտի խաղի կանոնները։

Դե ինչ, «Անհայտ բաժանորդն» արդեն մեծ էկրաններին է և սպասում է մեզ՝ նոր ու թարմ էմոցիաներ փոխանցելու։

Իսկ թե ովքեր են առաջինը «որսացել» այդ էմոցիաները՝ կպատմի մեր ֆոտոշարքը։

_AND2065 _AND2068 _AND2078 _AND2080 _AND2082 _AND2083 _AND2086 _AND2089 _AND2097 _AND2100 _AND2102 _AND2103 _AND2105 _AND2107 _AND2108 _AND2111 _AND2112 _AND2115 _AND2119 _AND2122 _AND2124 _AND2130 _AND2136 _AND2138 _AND2143 _AND2149 _AND2150 _AND2154 _AND2156 _AND2160 _AND2164 _AND2168 _AND2173 _AND2185 _AND2187 _AND2193 _AND2199 _AND2201 _AND2208_AND2267_AND2216 _AND2217 _AND2221 _AND2224 _AND2225 _AND2229 _AND2231 _AND2238 _AND2248 _AND2254 _AND2256 _AND2260 _AND2273 _AND2278 _AND2280 _AND2281 _AND2284_AND2054 _AND2052 _AND2037 _AND2035 _AND2029