Recent posts
To top
9 Dec

Անջելինա Ջոլին իր աղջկանից պակաս է կշռում

Image00001

Ջոլիի մտերիմները նշում են՝ դերասանուհին նիհարել է մինչև 35 կիլոգրամ:

Անջելինան միշտ էլ եղել է մամուլի և հասարակության ուշադրության կենտրոնում և ոչ միայն մասնագիտական կյանքի, այլ նաև անձնականի շնորհիվ:

Ջոլիի յուրաքանչյուր քայլն ու խոսքը միշտ քննարկվել է, բոլոր նոր կերպարները վերլուծվել են դետալ առ դետալ: Հիմա հերթը հասել է  քաշին. զգեստը, մազերի գույնն ու խնամված լինելը մի կողմ, Անջելինա Ջոլին, ինչպես երևում է, առողջական խնդիրներ ունի: Վերջին 16 տարում դերասանուհին կորցրել է քաշի գրեթե կեսը:

Image00001

2001 թվականին՝ «Lara Croft: Tomb Raider» ֆիլմի նկարահանումների ժամանակ, Անջելինան կշռել է 65 կիլոգրամ: 170 սմ հասակ ունեցող դերասանուհին վերջին տարիներին նիհարել էր մինչև 45-47 կիլոգրամ: Հետո նրա քաշը սկսեց կրկին իջնել:

Star-ը գրում է, որ այս պահին դերասանուհին կշռում է 35 կիլոգրամ՝ 2 կիլոգրամով ավելի քիչ, քան դուստրը՝11-ամյա Շաիլոն: Համաձայն Star-ի աղբյուրների՝ Ջոլիին մտերիմները, ընկերներն ու նույնիսկ Բրեդ Փիթը խորհուրդ են տալիս դիմել մասնագետի:

Ի հակադրություն այս լուրերի՝ Gossip Cop-ը տեղեկացնում է՝ չկա այդպիսի բան և Անջելինան իրեն շատ լավ է զգում: