Էլեգանտ, ոգեշնչող, 6 երեխաների օրինակելի մայր և ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան. Անջելինան է՝ անվան պես ամենագեղեցիկը (Jolie):
«Նախաճաշ ընձառյուծների հետ»
Մի փոքր՝ 90-ականների Ջոլիից.
14 տարեկանում Ջոլին աշխատում էր որպես մոդել, սովորում Լի Ստրասբերգի կինոյի և թատրոնի համալսարանում, բայց…..ամեն ինչ մնում է կիսատ:
Ոչ սովորական արտաքինով, սարսափելի նիհար և հին հագուստներով աղջնակին մնում էր մտածել՝ իր մռայլ տեսքը հուղարկավորություններ կազմակերպելու համար է միայն, և ոչինչ չի կարող անել:
Հենց այս շրջանի Ջոլին է՝ բացառապես սև հագուստով և կարմիր վարսերով:
Աղմկոտ երեկույթներ, վայրի պահվածք, թմրանյութեր, 2 ամուսնություն, դանակի հարվածներ, ինքնասպանության փորձեր.
«Ես դանակների հավաքածու ունեմ և իմ շուրջը նման բաներ միշտ էլ կգտնեք»:
Մինչև…
2005 թ.-ը, երբ առաջարկ ստացավ նկարահանվել Mr. & Mrs. Smith ֆիլմում: Նկարահանման հրապարակից Ջոլիի և Բրեդի սիրավեպը տեղափոխվեց իրական կյանք՝ ստեղծելով Mr. & Mrs Pitt ընտանիքը:
Փիթը փոխեց Ջոլիի կյանքն ամբողջությամբ: Ջոլին սկսեց ապրել հետևյալ սկզբունքով՝
«Վաստակածի 1/3-ը՝ ծախսել, 1/3-ը՝ խնայել, 1/3-ն էլ՝ նվիրել»:
Նախկին կյանքից մնացին միայն 20 տատուները:
Ձախ դաստակի J-ն՝ ի պատիվ եղբորը՝ Ջեյմսի:
Ձախ ուսին՝ աշխարհագրական այն վայրերի կոորդինատներն են, որտեղ ծնվել է դերասանուհու փոքրիկներից յուրաքանչյուրը: Աջ ոտքի ներքևի հատվածում՝ Փիթի անունը (կասկածելի է մինչ օրս կա այն թե՞ ոչ):
Ջոլի-Փիթ զույգի բոլոր երկրպագուները կհիշեն՝ ինչպես 3 տարի առաջ նրանք հայտարարեցին, որ բաժանվում են: Մինչ այս տարվա ապրիլի 14-ը բոլորը սպասում էին հոլիվուդյան զույգի իրական ֆիլմի շարունակությանը:
Ամուսնալուծության պատճառը՝ Փիթի հարբեցողությունն էր, իսկ պաշտոնական բաժանումը ձգձգվեց երեխաների խնամակալության շուրջ փոխհամաձայնության բացակայությունից:
Բաժանումից հետո Փիթի կյանքը.
Տարեսկզբին բրիտանական The Sun ամսագիրը հուշեց, որ Փիթն ու ամերիկացի դերասանուհի Շարլիզ Թերոնը տոներից հետո սկսել են հանդիպել:
Եվ մինչ մեդիան խոսում էր Թերոնի և Ջոլիի երկարամյա թշնամանքի մասին՝ Թերոնը հայտարարեց.
«10 տարուց ավելի է՝ որևէ մեկի հետ հարաբերություններ չի հաստատում»:
Բաժանումից հետո Ջոլիի կյանքը.
Այժմ աշխարհի ամենագեղեցիկ և բարի կինը 42 կգ է. ախտորոշվել է անորեքսիա և Բելլի կաթված:
Ըստ ասեկոսների՝ դերասանուհին մտածում է ավարտել իր դերասանական կարիերան և զբաղվել միայն հասարակական գործունեությամբ: Վերջերս ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ելույթից հետո լրագրողի այն հարցին՝
-Չե՞ք ուզում զբաղվել քաղաքականությամբ:
Պատասխանեց՝
-Never say never !
Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող դերասանուհին հունիսի 4-ին կդառնա 44 տարեկան: