Երևանից 38 կմ հեռավորության վրա գտնվող «Ամբերդ» հյուրանոցն ընդլայնում է հյուրեր ընդունելու հնարավորությունը՝ բացելով նոր մասնաշենք:
Նախկին 12 համարներին գումարվում են ևս 25-ը: Նոր համարները կբավարարեն ամենախստապահանջ հյուրերի ցանկությունները՝ թարմացնելով հարմարավետության և հանգստի պատկերացումները:
«Ամբերդում» գործում է ռեստորան, փակ լողավազան, շոգեբաղնիք, մանկական խաղասրահ, իսկ սեպտեմբեր ամսից կգործի նաև մարզասրահ և կոնֆերանս դահլիճ՝ նախատեսված 50 հոգու համար:
«Ամբերդ» հյուրանոցի բացմանը ներկա էին տուրիստական ընկերությունների ղեկավարներ, գործընկերներ ու սպասված հյուրեր:
Facebook/ Amberd Hotel
հեռ: (+374 99) 902802