Recent posts
To top
25 Jul

Կյանքը սիրել է պետք. Իվան Ուգանտ

Image00002

Ռուսական հեռուստաեթերի ամենախարիզմատիկ ու տաղանդավոր հաղորդավարներից մեկը՝ Իվան Ուրգանտը:
Նրան լսելը հաճելի է, զվարճալի ու ինտելեկտուալ: Կարդալը՝ նույնպես: Առաջարկում ենք ընթերցել Իվան Ուրգանտի մտքերից մի քանիսը:
****

Երբեմն ես անինքնավստահ եմ, շատ բաներից եմ վախենում, շատ բաների զգուշավորությամբ եմ մոտենում, բայց, իհարկե, հումորն ինձ օգնում է: Լավ է ժպիտը դեմքին մեռնել, քան արցունքն աչքերին:
***

Ես չեմ կարող տարիքիս լուրջ վերաբերել: Իհարկե ես հասկանում եմ, որ տարիքով ավելի փոքր եմ երևում:
***

Ես գիտեմ՝ ինչպիսի դեմք ընդունել, որ կնճիռները հարթ երևան:
***

Ես բաժանվել չգիտեմ ու չեմ սիրում: Հենց այս պատճառով է, որ ինձ հետ աշխատող մարդկանց հանդեպ նուրբ ու սենտիմենտալ զգացմունքներ եմ ունենում:
***

Կյանքը սիրել է պետք: Այն վերջ ունի, բայց սիրել է պետք: Երբ տիրամիսու եմ ուտում, հասկանում եմ,  որ վերջանալու է, բայց ես այն սիրում եմ:
***

Ես նախանձում եմ նրանց, ովքեր գիտեն ամեն ինչ հասցնել: Նոր տարուն կյանքում առաջին անգամ ինքս ինձ խոստում եմ տվել՝ կարդալ 50 գիրք: