Recent posts
To top
18 Mar

30 ամենացանկալի հայեր 2012։ Մնաց 1 օր

30 ամենացանկալի հայեր 2012։ Մնաց 1 օր

 

 

ԷԼ Style ամսագիրը 3 ամիս տևած քվեարկությունների արդյունքում, վաղը երեկոյան իր տրամաբանական հանգուցալուծմանը կհասցնի տարվա ամենասպասված և ինտրիգային միջոցառումը` հրապարակելով 2012թ-ի 30 ամենացանկալի հայերի ցուցակը: Քվեարկությունն անցավ 2 փուլով` 1.5 ամիս հանրությունն ուղարկում էր իր համար ամենացանկալի հայ նշանավոր մարդկանց անունները, որոնցից ընտրվեցին ամենաշատ ձայներ հավաքած 60 հոգին: Քվեարկության 2-րդ փուլում 60-ից ընտրվեցին ամենաշատ ձայներ հավաքած 30 հայերը:  Ինտերնետային քվեարկության` անընդհատ փոփոխվող արդյունքները մինչ վաղը գերլարվածության մեջ կպահեն հայկական շոու-բիզնեսով հետաքրքրված հանրության բոլոր շերտերին: Կրքերը գագաթնակետին կհասնեն դեկտեմբերի 16-ին երեկոյան 19.30 private  ցուցահանդեսի ընթացքում։

30 sexy_2012