Recent posts
To top
17 Dec

10 աշխարհահչակ մարդիկ, ովքեր 2015-ին այցելեցին Հայաստան

10 աշխարհահչակ մարդիկ, ովքեր 2015-ին այցելեցին Հայաստան

2015 թվականը նշանակալի տարի էր Հայաստանի համար: Տարբեր բնագավառների աշխարհահռչակ դեմքեր այցելեցին Հայաստան: El.am-ը ներկայացնում է այն 10 մարդկանց, ովքեր գալով Հայաստան, մեծ իրարանցում առաջացրեցին ոչ միայն Հայաստանում, այլև դրա սահմաններից դուրս:

 

 

10. Օռնելա Մուտի և Նաստասիա Կինսկի

 Երևանյան «Ոսկե ծիրան» 12-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրը իտալական կինոյի ճանաչված և սիրված դերասանուհի Օռնելա Մուտին էր: Նա մասնակցում էր հուլիսի 13-ին՝ իր մասնակցությամբ «Սվանի սերը» կինոնկարի երևանյան պրեմիերային:Օռնելայի հետ միասյին փառատոնին մասնակցում էր նաև աշխարհահռչակ դերասանուհի Նաստասյա Կինսկին:

 

 

9. Գրիգորի Լեպս

Հայաստանում նոյեմբերին համերգային ծրագրով ներկայացավ ռուսական էստրադայի ամենահայտնի, պահանջված և Հայաստանում երկրպագուների մեծ բանակ ունեցող Գրիգորի Լեպսը:

 

2

 

 

8. Քրիշտիանու Ռոնալդո

Հայաստանի հավաքականն ամռանը Եվրո 2016 –ի նախըտրական փուլի շրջանակներում, ուժերը չափեց Պորտուգալիայի հավաքականի հետ: Այդ խաղի համար Հայաստան ժամանեց Մադրիդի <<Ռեալի>> հարձակվող, աշխարհահռչակ ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուն:

 

3

 

 

7. Բեթ Հարթ

Ամերիկյան բլյուզ/ռոք, ջազ/ֆյուժն և սոուլ ժանրերում հանդես եկող մեգատաղանդավոր երգչուհի Բեթ Հարթը համերգ տվեց Երևանում իր Եվրոպական տուրի շրջանականերում: Համերգը տեղի ունեցավ հուլիսի 3-ին:

 

4

 

 

6. Ստելլա Մաքսվել

Victoria’s secret-ի հրեշտակ Ստելլա Մաքսվելն այցելեց Հայաստան 2015-ի ամռանը: Նա ժամանել էր այստեղ ռուսական Vogue ամսագրում նկարահանվելու համար: Ֆոտոշարքը կազմակերպել էր ծագումով հայ լուսանկարիչ Դավիթ Մուշեղյանը: Այն պատմում էր Հայաստանի մասին: Դրան մասնակցել էին նաև Ջիվան Գասպարյանն ու Լուսիկ Ագուլեցին: Ֆոտոշարքը հայտնվեց ամսագրի սեպտեմբերյան համարում:

 

elite.style

 

 

5. System of a Down

Հայազգի Սերժ Թանկյանն ու իր խումբը իրական իրարանցում առաջացրին Հայաստանում: Ապրիլի 23-ին նրանք անվճար համերգ կազմակերպեցին Հանրապետության հրապարակում: Վատ եղանակը, անձրևը, ոչինչ չկարողացավ խանգարել այդ համերգի վառ ու պայծառ անցկացմանը: Բոլորը պարզապես հիացած էին: Համերգը Wake up the souls տուրի շրջանակներում էր և եզրափակում էր այն: Wake up the souls-ը նվիրված էր Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին:

 

6

 

 

4. Քոնան Օ Բրայան

Հայտնի ամերիկացի հումորիստ Քոնան Օ Բրայանը վերջերս այցելեց Հայաստան: Նա իր հաղորդման շրջանականերում ներկայացրեց Հայաստանը ողջ աշխարհում, նաև մասնակցեց հայկական ArmComedy հեռուստաշոուին:

 

7

 

 

3. Քայնե Ուեսթ

Շատերն այս հայտնի ռեփերին անվանում են հայկական փեսա: Քայնեն նույնպես Հայաստան էր եկել ապրիլին: Ոչ միայն ուղեցկում էր իր կնոջն այլև զարմացրեց ու ուրախացրեց հայ երկրպագուներին: Նա համերգից մեկ ժամ առաջ հայտարարեց, որ երգելու է Կարապի լճում` կեսգիշերին: Շատերը շտապեցին ու հասան, իսկ ոմանք չհասցրին լսել նրան: Բայց դրա մաին խոսեց ողջ աշխարհը: Քայնեն անգամ լողաց Կարապի լճում:

 

8

 

 

2. Timati , L’One , Black Star Mafia

Դե ինչ, ժամանակն է խոսելու հայտնի ռեփեր Timati-ի մասին: Այս համերգին բոլորն էին սպասում: Տարեվերջյան վերջին ամենաթեժ համերգն էր: Բարձր տրամադրություն, հիթեր ու մեկ բառով` խելահեղ համերգ Երևանում: Նրա հետ էին նաև L’One-ը , Black Star Mafia-ն և իր սիրելին:

 

9

 

 

1. Քիմ Քարդաշյան

Եվ վերջապես, ամենակարևոր այցելությունը ռիալիթի շոուի մեգաաստղ, ողջ աշխարհում հայտնի և ծագումով հայ Քիմ Քարդաշյանը ապրիլին իր ընտանիքի` քույրերի, ամուսնու և երեխայի հետ ժամանեց Հայաստան: Այնտեղ, ուր Հայաստանի մասին ոչ-ոք չգիտեր, նրա շնորհիվ ճանաչեցին Հայաստանն ու սկսեցին խոսել մեր երկրի մասին: Քիմի այցելությունն իրական PR էր Հայաստանի համար:

 

 
10 10.1