Recent posts
To top
24 Mar

Վարսահարդարման միտումներ.Գարուն-ամառ 2014

Վարսահարդարման միտումներ.Գարուն-ամառ 2014

 

Մազերը կանխամտածված  խառնել, թե՞ ամուր կապել, գանգրացնել,թե՞  ներկել: Այս սեզոնին նորաձև են համարվում այն սանրվածքները, որոնք բնության կողմից ձեռք ես բերում առավոտյան արթնանալիս: Դիզայներ Roberto Cavalli-ն առաջարկում է սեփական ձեռքերով ստեղծել քո սանրվածքը, սակայն թափթված  վարսահարդարման  ընթացքում պետք է հաշվի առնել ոսկե միջինը: Մազերը այնքան գզգզված պետք է լինեն, որպեսզի հասարակությունը ճիշտ  ըմբռնի քո միտքը: Դուք ոչ թե քնած եք մնացել, այլև վաղ եք արթնացել: Այս սեզոնի  նորաձև սանրվածքների շարքում են հայտնվել պարզ վարսահարդարումները, որի համար շատ քիչ ժամանակ է պահանջվում: Մազերը հավաքում եք ներքևի հատվածից, կամ կրկին ներքևի հատվածում հանգույց եք անում, ահա և պատրաստ է, կարող եք գնալ սուպերմարկետ կամ երեկոյան հավաքույթի: Նման սանրվածքային միտում նկատվում է  Chanel, Chloe, Marni Christian Dior և Alexandr Wang դիզայներական տան ցուցադրությունների ժամանակ:

1

2

3'

4

5