Սոֆի Մխեյանը իր նոր` 2012 երգի տեսահոլովակի մասին
Օրերս սիրված երգչուհի Սոֆի Մխեյանը երկրպագուներին ներկայացավ նոր երգով ու դրան համահունչ` ռիթմիկ տեսահոլովակով: Ինչպես և բոլորին` մեզ ևս ցնցեց երգչուհու կտրուկ կերպարանափոխումները: Տեսահոլովակում Սոֆին ներկայանում է բոլորովին անսպասելի` կարճ սանրվածքով: Կարծում ենք գեղեցկուհուն սազական են ամեն տեսակի կերպարանափոխումները: l.am-ի հետ ունեցած հարցազրույցում Սոֆին խոսեց տեսահոլովակի նկարահանման պրոցեսից, դրա վրա աշխատող մեծ խմբից և այլ հետաքրքիր մանրամասներից:
el – Ովքեր են երգի և երաժշտության հեղինակները?
Սոֆի-Երաժշտություն և խոսք Արթուր Ալեք, պրոդյուսերական մասը` Lazzaro:
el – Ովքեր են աշխատել տեսահոլովակի ստեղծման վրա?
Սոֆի-Տեսահոլովակի ռեժիսորն է Արեն Բայադյանը, օպերատոր` Արտյոմ Աբովյան, պարուսույցներ`Էմի Արմինե Զարյան, Կրիստինե Հովակիմյան, վարսահարդարումը` Անի Ավդալյան, դիմահարդարումը` Հրանուշ Եղոյան (Make-up Studio), հագուստները` Kivera Naynomis:
el – Որքան ժամանակում է նկարահանվել տեսահոլովակը?
Սոֆի – Նկարահանումները տևել են ընդամենը 3 օր:
el – Նկարահանումների ընթացքում եղել են արդյոք որևէ դժվարություններ?
Սոֆի – Եղել են դժվար և հաճելի տարբեր իրավիճակներ, բայց ամենը արվում էր մեկ բանի համար`ստանալ տեսահոլովակ, որն իր տեսակով կտարբերվի և ուրախ եմ, որ արդյունքը այսպիսին էր:
el – Տեսահոլովակում ներկայացել եք մի քանի բավականին տարբեր look-երով, որն է Ձեզ առավել հոգեհարազատ?
Սոֆի – Բոլոր կերպարներն էլ մոտ էին ինձ, բայց կարծես թե քննարկման առիթ դարձավ կարճ մազերով կերպաը, որն ինձ ևս մոտ էր:
el– Որքանով է վերջնական արդյունքը համապատասխանում Ձեր նախնական պատկերացմանը?
Սոֆի – Այն ինչ մտածել էինք իրականացնեինք` ստացվել է.ի ուրախություն մեզ բոլորիս արդյունքը գերազանցեց մեր սպասումները, ինչի համար շնորհակալ եմ ամբողջ անձնակազմին և ընկերներիս