Recent posts
To top
20 Mar

Սոնա Շահգելդյանն այս ամառ հանգստացել է Իտալիայում

Սոնա Շահգելդյանն այս ամառ հանգստացել է Իտալիայում

image

Երգչուհի Սոնա Շահգելդյանը իր ամառային հանգիստը վայելել է Իտալիայում. եղել է Հռոմում, Վենետիկում, Սիցիլիայում, Միլանում, Կալաբրիայում և այլուր: Ինչպես մեզ հետ զրույցում տեղեկացրեց Սոնան` նա միշտ ցանկացել է լինել այնտեղ և այս տարի նրան հաջողվել է իր ցանկությունն իրականացնել. ‹‹Շատ եմ սիրում պատմական, մշակութային վայրեր այցելել, այս իսկ պատճառով միշտ ցանկացել եմ լինել Իտալիայում››: Սոնան Իտալիայում անցկացրել է 10 օր, և, ինչպես ինքն է ասում, յուրաքանչյուր օրվա ընթացքում փորձել է քաղել մաքսիմալը Իտալիայի պատմության և մշակույթի մասին: Ի դեպ, Սոնան իր հանգիստն անցկացրել է մորաքրոջ և մորաքրոջ ամուսնու հետ: Երգչուհին հավատացնում է, որ հնարավորության դեպքում կրկին կմեկնի Իտալիա. ‹‹Ցավոք, այս անգամ ինձ չհաջողվեց լինեն Ֆլորենցիայում, բայց շատ կուզեմ այնտեղ էլ լինել››:

Նշենք, որ մինչև հանգստի մեկնելը, Սոնան հասցրել էր 2 տեսահոլովակ նկարահանել: Տեսահոլովակները շատ շուտով կներկայացվեն երգչուհու երկրպագուների ուշադրությանը:

image (1)

image (2)

image (3)

image (4)

image (5)

image (6)