Recent posts
To top
20 Nov

ՊԼԱՍՏԻԿ ՎԻՐԱԲՈւԺՈւԹՅԱՆ TOP-8 ԱՍՏՂԱՅԻՆ ՙԶՈՀԵՐԸ՚

ՊԼԱՍՏԻԿ ՎԻՐԱԲՈւԺՈւԹՅԱՆ TOP-8 ԱՍՏՂԱՅԻՆ ՙԶՈՀԵՐԸ՚

Երիտասարդությունն ու գեղեցկությունը հայտնիների ամենակարևոր այցեքարտե-րից են և’ աշխատանքում, և’ անձնական կյանքում: Սակայն միշտ չէ, որ գեղեցիկ տեսքն ու երտասարդությունը պահպանելու ձգտումը հանգեցնում է ցանկալի արդ-յունքի: Երբեմն` մասնագետների անփութության, երբեմն` սեփական անհագ մղում-ների պատճառով հայտնիները հանրությանը ներկայանում են դեպի վատը փոխված կամ պարզապես անճանաչելիորեն փոխված արտաքին տեսքով` դառնալով համընդհանուր քննարկման թեմա: Իհարկե, փոքր թիվ չեն կազմում նաև հաջողված վիրահատությունների օրինակները, սակայն մենք այս անգամ կանդրադառնանք այն top-8 աստղերին, ովքեր դարձել են պլաստիկ և էսթետիկ անհաջող միջամտությունների ՙզոհ՚:

для обложки-8

1.ՋԱՆԵԹ ՋԵՔՍՈՆ

Շատերը ենթադրում էին, թե Մայքլ Ջեքսոնի հաջողված և անհաջող բազմաթիվ պլաստիկ վիրահատությունները նրա քրոջը` 49-ամյա երգչուհի Ջանեթ Ջեքսոնին հեռու կպահեն սեփական դեմքն ու մարմինը նույնպիսի փորձարկումների ենթարկելուց: Թեպետ Ջանեթը, ի տարբերություն իր եղբոր, չփոխեց մաշկի գույնը, սակայն վիրահատության օգնությամբ մեծացրեց կուրծքը, ցավոք` անհաջող, որովհետև կարճ ժամանակ անց իմպլանտները կորցրին առաձգականությունը, և Ջանեթի կուրծքն աննախանձելի տեսք ստացավ: Մարմնի կառուցվածքի անհամաչափությունն ավելի ընդգծվեց այն ժամանակ, երբ Ջանեթը լիպոսակցիայի օգնությամբ դարձավ նիհարակազմ: Սակայն սա դեռ ամբողջը չէր, որովհետև երգչուհին որոշեց փոփոխել նաև իր դիմագծերը. ռինոպլաստիկայի և այլ վիրահատական միջամտությունների հետևանքով նրա դեմքը ձեռք բերեց տարօրինակ դիմագծեր, որոնք նրան ամենևին էլ չէին զարդարում: Իհարկե, Ջանեթը ժխտում է այն փաստը, որ դիմել է պլաստիկ վիրաբույժների ծառայություններին, և ասում է, թե բավարարվել է միայն էսթետիկ ներարկումներով:

 Джанет-7 Джанет-8

2.ԴՈՆԱԹԵԼԱ ՎԵՐՍԱՉԵ

Versace նորաձևության տան համասեփականատեր և գլխավոր դիզայներ Դոնաթելա Վերսաչեն իր 60-ամյա կյանքի ընթացքում այնքան հաճախ է դիմել պլաստիկ վիրա-բույժների օգնությանը, որը, հավանաբար, ինքն էլ է մոռացել հաշիվը: Այդ վիրահա-տությունները տարեցտարի ավելի ու ավելի էին այլանդակում երիտասարդության շրջանում բավականին հմայիչ Դոնաթելայի դիմագծերը: Այսօր նրա դեմքը հիշեցնում է տգեղ ծաղրանկար: Հետաքրքրական է, որ Դոնաթելան ՙնախանձելի՚ հետևողակա-նությամբ ամեն անգամ ցանկություն էր հայտնում ձևափոխելու իր քիթն ու շուրթերը, ինչի հետևանքով դրանք ոչ թե շտկվում էին, այլ դառնում էին ավելի տհաճ ու վանող: Միակ հաջողված վիրահատությունը, թերևս, կրծքի խոշորացումն էր: Երկար, սպիտակ և ուղիղ վարսերը, սովորականից մուգ արևայրուքը, անհամաչափ դիմագծերը Դոնաթելային հաղորդել են գրեթե սարսափազդու տեսք, իսկ մաշկը, բոտոքսի և լա-զերային հղկման ՙշնորհիվ՚, անբնական փայլում է: Պլաստիկ վիրահատությունների հետքերը Դոնաթելայի դեմքի վրա առաջին անգամ երևացել են 2002թ -ին:

1998 MTV European Music Awards Донателла-5

3.ՄԵԳ ՌԱՅԱՆ

Մեգ Ռայանը, ով արդեն 53 տարեկան է և 1990-ականներին համարվում էր սեքս-խորհրդանիշ, վերջին տարիներին իր կյանքում կուտակված խնդիրների ու անհաջողությունների դեմ որոշել է պայքարել երիտասարդությունն ու թարմությունը վերադարձնելով: Ցավոք, պլաստիկ վիրահատությունների ասպարեզում ձեռք բերած նրա անձնական փորձառությունը անհաջող էր: Թեպետ դերասանուհին շարունակում է համարձակորեն երևալ կարմիր գորգի վրա, բայց բոլորն էլ առանց ոգևորության նշույլի արձանագրում են, որ նրա դիմագծերն արմատապես փոխվել են: Ռայանի բնական գեղեցկոթյունից ոչինչ չի մնացել. նրան վերածել են արհեստական տիկնիկի: Ինչպես մյուս կինոաստղերը, Մեգը ևս ժխտում է իր այցելությունները պլաստիկ վիրաբուժության կլինիկաներ: Գուցեև Մեգի այցելություններն այդքան հաճախակի չլինեին, եթե նա չսնանկանար, չբաժանվեր իր անհավատարիմ զուգընկեր Ջոն Մելենքամփից և ստիպված չլիներ միայնակ հոգ տանել 10-ամյա որդեգիր դստեր մասին: Ինչևէ, փաստն այն է, որ, վերացնելով բոլոր կնճիռները, Մեգը արդյունքում ձեռք է բերել դիմակ` դեմքի փոխարեն:

Мег-2 Мег-3

4.ՄԵԼԱՆԻ ԳՐԻՖԻԹ

2014թ¬-ին տեղի ունեցավ 58-ամյա Մելանի Գրիֆիթի և 55-ամյա Անտոնիո Բանդերասի սկանդալային ամուսնալուծությունը` 18 տարվա ամուսնական կյանքից հետո: Անմիջապես սկսեցին լուրեր շրջանառվել, թե ամուսնալուծության պատճառը Մելանիի` պլաստիկ վիրաբույժների պատճառով անդառնալիորեն կորսված արտաքին տեսքն է, որը ժամանակին գրավիչ էր ու գեղեցիկ: Իհարկե, սա չի կարող միակ պատճառը լինել, քանի որ հայտնի է, թե որքան վնաս են ամուսնական հարաբերություններին հասցրել Մելանիի սերը ոգելից խմիչքի հանդեպ և խանդի տեսարանները: Սակայն փաստն այն է, որ Բանդերասը կնոջը միշտ արգելել է դիմել պլաստիկ վիրաբույժների ծառայություններին: Անտեսելով ամուսնու պահանջը` Մելանին մի քանի անգամ վի-րահատվել է, ընդ որում` անհաջող, իսկ բոտոքսի հաճախակի ներարկումները, կոպերի բլեֆարոպլաստիկան և այլ պրոցեդուրաները նրան վերջնականապես վերածել են անհասկանալի դիմագծերով և արհեստական դիմախաղով մի կնոջ, ով հնամաշ տիկնիկ է հիշեցնում: Մելանիի կինոկարիերան կարելի է համարել ավարտված. նրան այլևս չեն ցանկանում նկարահանել:

 60th Taormina Film Fest - June 17th Actress Melanie Griffith Portrait Session

5.ՄԻՔԻ ՌՈՒՐՔ

Երբեմնի ամենահմայիչ կինոդերասաններից մեկը` Միքի Ռուրքը անհաջող պլաստիկ վիրահատությունների առավել ակնառու ՙզոհերից է՚: Այսօր Ռուրքի գրավչության հետքն անգամ չի մնացել: Դերասանի խոստովանությամբ` ինքը պլաստիկ վիրաբույժների օգնությանն էր դիմել պրոֆեսիոնալ բռնցքամարտով զբաղվելու հետևանքով վնասված իր դեմքը փոքրինչ շտկելու նպատակով: 63-ամյա Ռուրքը չէր էլ կարող պատկերացնել, որ պլաստիկ միջամտությունից հետո իր դեմքի վրա ընդմիշտ դաջված են մնալու հետ վիրահատական սպիները, իսկ մաշկը վերածվելու է անհարթ ու վանող մի զանգվածի: Եթե այս ամենին հավելենք նաև քաշի կտրուկ կորուստը, ապա անմիջապես պարզ կդառնա, թե հոլիվուդյան երբեմնի սրտակերն ինչու է այդչափ անճանաչելիորեն փոխվել: Երկրպագուհիներին մնում է միայն ափսոսանքով մտաբերել ՙ9 1/2 շաբաթ՚, ՙՀրեշտակի սիրտը՚, ՙՎայրի խոլորձ՚, ՙՄարտական ձկնիկը՚ և այլ հանրահայտ ֆիլմերում բոլորին խենթացնող Միքիի գեղեցիկ դեմքը: Այդուհանդերձ, Միքին այսօր էլ շարունակում է նկարահանվել և հայտարարել, որ իր լավագույն դերերն առջևում են:

Микки-1 Микки-2 67th Annual Golden Globe Awards - Arrivals

6.ՆԻՔՈԼ ՔԻԴՄԱՆ

Կինոաշխարհի ամենագեղեցիկ ներկայացուցիչներից մեկը` 48-ամյա Նիքոլ Քիդմանը չի ցանկանում վաղաժամ ծերանալ և այդ նպատակով, ինչպես վկայում են արտերկրի լրատվամիջոցները, պարզապես չարաշահում է բոտոքսն ու պլաստիկ մեթոդների կիրառումը: Այդ ամենի հետևանքով Նիքոլի դեմքի մկանները գրեթե ամբողջությամբ կորցրել են շարժունակությունը, իսկ այտուցված դիմագծերը` երբեմնի նրբությունն ու հստակությունը: Դեմքի երիտասարդացմանն ուղղված անհամար պրոցեդուրաները նրա մաշկը դարձրել են անբնականորեն փայլուն, և նույնիսկ թանձր դիմահարդարումը չի փրկում այդ արհեստական փայլը ծածկելիս: Երբ Քիդմանին հարց են ուղղում պլաստիկ վիրահատությունների կամ էսթետիկ միջամտությունների վերաբերյալ, նա միշտ նույն պատասխանն է տալիս. ՙԵս երբեք չեմ վիրահատվել, իսկ գեղեցկությունս պահպանում եմ մեծ քանակությամբ ջուր խմելով, ճիշտ սնվելով, արևայրուքի դեմ քսուք օգտագործելով և քնելուց առաջ դիմահարդարումս մաքրելով՚: Հայտնի է, որ Նիքոլը վիրահատությունների միջոցով ձևափոխել է շուրթերը և մեծացրել է կուրծքը: Չի բացառվում նաև ռինոպլաստիկայի կիրառումը:

Николь-9 Николь-4

7.ՍԻԼՎԵՍԹՐ ՍԹԱԼՈՆԵ

69-ամյա կինոդերասան Սիլվեսթր Սթալոնեն իր ատլետիկ մարմնով միշտ նախանձ է առաջացրել տղամարդկանց շրջանում և անթաքույց հրճվանք` կանանց շրջանում, այդ իսկ պատճառով երկար տարիներ ոչ ոք չէր կարողանում հավատալ, որ առնականության մարմնացումը հանդիսացող այս աստղը կարող է ՙիջնել իր բարձունքից՚ և դիմագծերն ու մաշկը շտկելու նպատակով դիմել պլաստիկ վիրաբույժների օգնութ-յանը: Սակայն փաստը մնում է փաստ, և արդեն բոլորին է հայտնի, որ Սթալոնեն կանոնավորապես կատարում է չեքլիֆթինգի` այտոսկրների ձգման և ծերացած մաշկի հեռացման պրոցեդուրաներ: Բոտոքսի չարաշահման հետևանքով նրա մաշկը վերջնականապես կորցրել է առաձգականությունը, և դեմքը մշտապես ուռած ու այտուցված վիճակում է: Պլաստիկ միջամտությունների հանդեպ ունեցած մեծ սերը, ինչպես երևում է, բնորոշ է Սթալոնեի ընտանիքին. նրա 93-ամյա մայրը նույնպես անընդհատ օգտվում է վիրաբույժների ծառայություններից: Ինքը` Սիլվեսթրը այս ՙզբաղմունքով՚ տարված է դեռևս 1990-ականներից` տարեց-տարի դառնալով ավելի ու ավելի անճանաչելի:

expendables premiere 040810 AQUARIUS COLLECTION

8.ՌԵՆԵ ԶԵԼՎԵԳԵՐ

46-ամյա կինոդերասանուհի Ռենե Զելվեգերը երբեք աչքի չի ընկել անթերի գեղեցկությամբ, սակայն բոլորին հմայել է իր անմիջական գրավչությամբ ու բարձր պրոֆեսիոնալիզմով: Ինչևէ, ոչ վաղ անցյալում Ռենեն ևս հանձնվեց պլաստիկ վիրաբույժների ծառայություններին դիմելու գայթակղությանը: 2014թ¬-ին նա, հայտնվելով կարմիր գորգի վրա, երկրպագուներին ապշեցրեց իր փոփոխված արտաքին տեսքով: Մամուլում անմիջապես հայտնվեցին մեկնաբանություններ այն մասին, որ Ռենեն ոչ թե շտկել, այլ պարզապես փոխել է իր դիմագծերը: Զելվեգերը շտապեց հակաճառել, թե ինքը չի դիմել պլաստիկ միջամտության. ընդամենը նիհարել է և տարիք է առել: Սակայն այդ փաստարկները համոզիչ չէին: Որքան էլ Ռենեն փորձում էր բացատրել, թե ինքը սկսել է վարել առողջ ու հավասարակշիռ կենսակերպ, կինոքննադատներն ու լրագրողները ներկայացնում էին իրենց գլխավոր հակափաստարկը. կցանկանա±ն, արդյոք, ռեժիսորները ապագայում:

Рене-3 Рене-4