Recent posts
To top
23 Dec

Որտե՞ղ դիմավորել 2016 թվականը. Առաջարկում է El.am-ը

Որտե՞ղ դիմավորել 2016 թվականը. առաջարկում է El.am-ը

 

Դեռ չեք կողմնորոշվե՞լ, թե որտեղ եք ցանկանում դիմավորել 2016 թվականը: El.am-ը կօգնի այդ հարցում: Առաջարկում ենք Ձեզ Ամանորի գիշերն անցկացնելու համար լավագույն տարբերակները՝ մեր քաղաքի լավագույն ակումբներում:

MEZZO classic house club 

Հունվարի 1-ին, ժ. 01:00-ին անցկացրեք ձեր կեսգիշերը MEZZO-ում: Ամանորի ծրագրում լինելու են Allusion Band և Սրբուհի Սարգսյան, Ռեինկարնացիա, DJ Guevo:

Մուտքավճարը` 30.000 դրամ (մրգի տեսականի) , 40.000 դրամ (մրգի տեսականի և կանապե), 50. 000 դրամ` ( մրգի տեսականի, կանապե և փրփրուն գինի):

Մանրամասների համար կարող եք զանգահարել`
(+374 10) 52-42-11 կամ (+374 98) 206-206:

mezzo

NEW YEAR PARTY at EL SKY BAR 

El Sky-ում ինչպես միշտ սպասվում է խելահեղ երեկո: Ներկա կլինեն Նիկ Եգիբյանը, Սոնե Սիլվերը և Black Band-ը: Իսկ երեկոյի DJ-ներն են լինելու Leon Gris-ը և Deep Danny-ն:

Մուտքն առանց սեղանների՝ 10 000 դրամ

Սեղանով`մեկ անձը 20.000 դրամ և 25 000 դրամ (միրգ, թխվածքի ափսե, ընտրությամբ՝ գինի, օղի կամ շամպայն):

Սեղանների ամրագրումը սկսվում է 4 անձից:

Մուտքը` 23:00-ից: Մանրամասների համար զանգահարել`
(+374 41) 71 71 71, (+374 41) 49 49 49

sky bar

 KAMI Music Club: NEW YEAR EVE

KAMI music club-ում 2016-ը կարող եք դիմավորել YellowStones Band- ի, Արտակ Ներսիսյանի, DJ DALE + JAM SESSION–ի հետ:

Մուտքավճարը` 30 000 դրամ՝ ներառյալ ծովամթերքներով ափսե և իտալական գինի

Մանրամասների համար զանգահարել` 091509020:

kami

Paparazzi club: NEW YEAR CELEBRATION

Paparazi club-ն առաջարկում է Ամանորը դիմավորել DJ Shant-ի, Alen Hertz-ի, DJ Guevo-ի և Leo-ի հետ: Խենթ ու անմոռանալի երեկոյի մի մասը կարոք եք կազմել նաև դուք:

Մուտքավճարը նախապես պատվիրելու դեպքում` 5000 դրամ  և 7000 դրամ՝ տեղում տոմս գնելու դեպքում:

Մանրամասների համար կարող եք զանգահարել` 094 444 458 / 055 444 144:

paparazzi

 

Jose club. New Year Party

Jose համալիրում  Ձեզ սպասում է խելահեղ շոու-ծրագիր George-ի և Օկսաննայի մասնակցությամբ, թեժ տոնական տրամադրություն մինչև վաղ առավոտ և հյուրասիրություն: Դեկտեմբերի 31-ին ժամը 22:00-ից Jose համալիրի ELVIS սրահը սպասում է ձեզ: 

Մուտքը սրճարանում՝ 10 000 դրամ յուրաքանչյուր անձի համար: Հյուրասիրություն` գինի

Ակումբում՝ 25 000 դրամ յուրաքանչյուր անձի համար:

Հյուրասիրություն` շամպայն և մրգի տեսականի

Ռեստորանում՝ 35000 դրամ՝ ներառյալ հյուրասիրություն

Մանրամասների համար զանգահարել՝ 
010 54 00 20
091 54 00 20

jose

 

Havana Complex: New Year 2016

 

Հավանա ռեստորանային համալիրն առաջարկում է ձեր Ամանորը նշել այստեղ: Բրազիլական շոու-ծրագիր, էստրադային  երգիչների և հատուկ հյուրեր ի դեմս Մարտին Մկրտչյանի և Հռիփսիմե Հակոբյանի

Ժամը երեկոյան 10-ից մինչև առավոտյան 6-ը

1-ին հարկում 25 000 դրամ, 2-իդ հարկում 18 000դրամ:

Հյուրասիրություն՝ փրփրուն գինի և թխվածք
Մանրամասների համար զանգահարել ` 010380606, 094380606:

havana

12 CLUB:  Ամանորի հրաշք

Ամանորի հրաշքը  12 club-ում: Երկոն գեղեցկացնելու են 12 project-ը, Ջիվան Խաչատրյանը և այլք: Իսկ 03:00-ից հետո ակումբում նվագելու  է DJ DONZ-ը:  Մուտքի արժեքը մեկ անձի համար` 50.000 դրամ:

Հյուրասիրություն` խավիարի, պանրի և մրգի տեսականի, համեղ ուտեստներ և շամպայն:

Այլ մանրամասների համար զանգահարել` 096 25 12 12, 055 25 12 12:

12 club

Retro Music Club: New Year

Ակումբի հյուրն է լինելու Էրիկը, իսկ երեկոն վարելու է  Գարիկ Պապոյանը:  Երգիչները պատրաստել են հիանալի համերգային շոու-ծրագիր, խոստանալով ուրախ պարային գիշեր՝ լի անմոռանալի տպավորություններով և բազում անակնկալներով: Տոմսերի արժեքը՝ 30 000  և 40 000 դրամ՝ կախված ընտրված սեղանից: Փաթեթն իր մեջ ներառում  է մրգի տեսականի, թխվածք, շամպայն, խմիչքներ և խոզի բուդ: Որը կկտրվի հատուկ արարողությամբ:
Տեղերը սահմանափակ են:

Ամրագրումների համար կարող եք զանգահարել՝ 010 77 77 77 / 096 56 44 33: 

retro