Recent posts
To top
24 Jul

Շնորհավոր <Ռեինկարնացիա>, դուք սիրված եք, և սա է ամենակարևորը…

Շնորհավոր <Ռեինկարնացիա>, դուք սիրված եք, և սա է ամենակարևորը

 

 

Մի տեսակ հարազատ, մի տեսակ քաղցր, մի տեսակ աղն ու բիբարը տեղը և մի այլ տեսակ չմոռացվող…

Արդեն քանի տարի է <Ռեինկարնացիայի> երգերը մտել են մեր կյանք, մեր տուն և մեր սիրտը: Ու թերևս առաջին հերթին միայն նրա համար, որ դրանք հոգով են երգված, չեն հորինվել վաճառելու համար… Երևան, կարոտ, սեր, սեր ու էլի սեր…

Ռոլանդին առաջին անգամ հանդիպել եմ դեռ մի քանի տարի առաջ, գրասենյակում. Նա այդ ժամանակ EL Style ամսագրի մարտի համարի շապիկի հերոսն էր, և մենք պետք է հարցազրույցը պատրաստեինք: Բարի, շատ բարի, անկեղծ ու էլ շատ անկեղծ… Մի տեսակ զարմացած էի, բայց մի տեսակ էլ վախեցած… Մի գուցե երկու-երեք տարի անց ես հանդիպեմ բոլորովին այլ Ռոլանդի… Տարիներ շարունակ աչքիս առաջ աստղային հիվանդությունը կայծակնային արագությամբ տարել է շատերին… Բայց արի ու տես, որ Ռոլանդին երբեք!!! Հիշում եմ, այդ օրը նույնիսկ չափազանց զարմացա, թե ինչպես հնարավոր էր մեծ գումարներով տպագրված <Ռեինկարնացիա> խմբի առաջին ալբոմը պարզապես նվիրել… Նվիրել նրանց, ովքեր ուզում են, ովքեր սիրում են կամ էլ նրանց, ովքեր ուզում են սիրել և սովորել նվիրել… Այսօր էլ, տարիներ անց, սիրում եմ այս խմբին, ու չգիտես ինչու համոզված եմ, որ հաշված մարդիկ կան, ովքեր անտարբեր են նրանց հանդեպ… Ռոլանդն ու ընկերները սեր են քարոզում…Հերթական անգամ խոսում են մաքրության, սպիտակի մասին… Եվ ուրեմն իզուր չէր ընտրված բնությունը, մեր քաղաքի ամենասիրված վայրերից մեկը` EL Garden -ը, որտեղ հուլիսի առաջին երեկոն իշխում էր սպիտակը. նոր ձայնասկավառակի շնորհանդես, նոր երգեր և երգեր, որ վաղուց մեր հոգում են… Վերջին մի քանի օրերին եղանակը դավաճանել էր մեզ բոլորիս, իսկ հուլիսմեկյան երեկոն հանդարտ էր, խաղաղ, մաքուր, ասել է թե սպիտակ…

Շնորհավոր Ռոլանդ, շնորհավոր <Ռեինկարնացիա>, դուք սիրված եք, և սա է ամենակարևորը…

Քրիստինե Սարգսյան

006-tmb

008-tmb

010-tmb

011-tmb

012-tmb

016-tmb

018-tmb

026-tmb

031-tmb

033-tmb

035-tmb

036-tmb

043-tmb

045-tmb

046-tmb

050-tmb

052-tmb

056-tmb

061-tmb

062-tmb

069-tmb

074-tmb

084-tmb

086-tmb

089-tmb

092-tmb

093-tmb

096-tmb

097-tmb

098-tmb (1)

098-tmb

100-tmb (1)

100-tmb

104-tmb

116-tmb

119-tmb

120-tmb

122-tmb

124-tmb

127-tmb

128-tmb

129-tmb

132-tmb

136-tmb

139-tmb

141-tmb

158-tmb

162-tmb

170-tmb

173-tmb

176-tmb

178-tmb

185-tmb

190-tmb

206-tmb

207-tmb

214-tmb

224-tmb

237-tmb

241-tmb

245-tmb

260-tmb

264-tmb

296-tmb