Recent posts
To top
8 Jul

Միխայիլ Պրոխորովը լքում է Ռուսաստանը…

Միխայիլ Պրոխորովը  այսօր  Ռուսաստանի  ամենահարուստ մարդկանցից  է: 2016 թ-ից Forbes- ը գնահատել է նրա կարողությունը 7.6 մլրդ ռուբլի,  նա 14-րդ տեղն է գրավում ամենահարուստ ռուս գործարարների շարքում: Վերջերս Միխայիլ Պրոխորովը որոշել է վաճառել իր բոլոր ռուսաստանյան ակտիվները,նա  Onexim ընկերության սեփականատերն է: Նախատեսվում է վաճառել նաև Brooklyn Nets բասկետբոլի ակումբը: Պատճառն այն է, որ միլիարդատերը որոշակի խնդիրներ ունի հարկերի հետ: Լուրեր են պտտվում, որ այս խառնաշփոթը ստեղծել է Կրեմլը: 51-ամյա Միխայիլ Պրոխորովը սկսել է իր կապիտալի կուտակումը վաղ 80-ականներից: Ավարտել է Մոսկվայի Ֆինանսական ինստիտուտը և ընդունվել է աշխատանքի միջազգային բանկի տնտեսական համագործակցության բաժնում:Ավելի ուշ ստեղծել է առաջին ռուսաստանյան մասնավոր բանկերից մեկը: 1997 թ –ին  նա գնել է  «Նորնիկել» ընկերությունը 270 մլն դոլարով, որը և դարձավ նրա լավագույն ներդրումներից մեկը: Ասում են շուտով Պրոխորովը հրաժեշտ է տալու Ռուսաստանին և տեղափոխվելու է արտերկիր: Նա երբեք ամուսնացած չի եղել և դեռևս շարունակում է մնալ նաև  ամենացանկալի փեսացուների շարքում:75551_525948450761725_488539165_n da78a9c9c1ea2fd7319b50f64b3fffe8 mikhail-prokhorov_14531282891285895562