Recent posts
To top
13 Nov

ՄԱՐԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ. վիզաժիստ <<Հայաստանում կան շատ լավ մասնագետներ, ովքեր չեն զիջում արտերկրի մասնագետներին>>:

ՄԱՐԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

վիզաժիստ

<<Հայաստանում կան շատ լավ մասնագետներ, ովքեր չեն զիջում արտերկրի մասնագետներին>>:

10923608_399928393501654_121915806449467886_n

Յուրաքանչյուր ամիս միջինը քանի աղջիկ է դիմում Ձեզ դիմահարդարման արվեստ սովորելու համար:

Հիմնականում դիմում են գարնանային և աշնանային սեզոնների ընթացքում. հստակ թիվ նշել դժվարանում եմ, սակայն նրանց շարքում որոշակի թիվ են կազմում նաև արտերկրից ժամանածները, ովքեր ևս ցանկանում են Հայաստանում սովորել այս մասնագիտությունը:

10478403_319723514855476_290199408803519536_o

Ինչու մեզանում չկան կամ գրեթե չկան տղամարդ դիմահարդարներ: Ձեր աշակերտների և գործընկերների թվում եղել են արական սեռի ներկայացուցիչներ:

Ունեցել եմ Հոլանդիայից աշակերտ, ով վարսահարդար էր և զուգահեռաբար ցանկանում էր այս մասնագիտությունն էլ սովորել, քանի որ Եվրոպայում ընդունված է ընդհանուր ոճաբանությամբ զբաղվելը: Ինչ վերաբերում է հայաստանյան տղամարդկանց, ապա այստեղ դեր են խաղում բարդույթները, թեպետ այսօր երիտասարդներն ավելի շատ են զբաղվում իրենց արտաքին տեսքի խնամքով: Իրականում դիմահարդարումը կանացի մասնագիտություն է և պահանջում է շատ մանրակրկիտ ու նուրբ մոտեցում: Բոլորովին այլ է գրիմավորողի մասնագիտությունը. այդ ասպարեզում տղամարդիկ աշխատում են և կարողանում են հետաքրքիր կերպարներ ստեղծել:

IMG_7877+++

Մեր դիմահարդարները, Ձեր գնահատմամբ, համապատասխանում են միջազգային չափանիշներին:

Հայաստանում կան շատ լավ մասնագետներ, ովքեր չեն զիջում արտերկրի մասնագետներին: Մեր հաճախորդները պահանջկոտ են, ինչն էլ ինքնաբերաբար հանգեցնում է մեր պահանջկոտ մոտեցմանը սեփական աշխատանքի հանդեպ:

11393249_871420156263882_6960415677507501177_n

Կցանկանայիք աշխատել արտերկրում: Եղել են նման առաջարկներ:

Մանկուց երազել եմ աշխատել Հոլիվուդում, մասնակցել լուրջ ֆիլմերի նկարահանման աշխատանքներին: Այսօր մասնակցում եմ լուսանկարահանումների, տեսահոլովակների նկարահանումների աշխատանքներին, սակայն կցանկանայի ավելի մեծ նախագծերում ընդգրկվել:

10410743_320229524804875_1533566601475368568_n

Ինչպես եք վերաբերվում այն փաստին, որ դիմահարդարումն այսօր դարձել է չափազանց տարածված մասնագիտություն: Դա չի խանգարում պրոֆեսիոնալ մակարդակի պահպանմանը:

Իհարկե, խանգարում է: Երբ մարդն առաջին անգամ օգտվում է վիզաժիստի ծառայությունից և անհաջող փորձ է ունենում, նա ակամա բարդութավորվում է և այլևս չի ցանկանում դիմել մասնագետի միջամտությանը: Մասնագետների թվաքանակի կտրուկ ավելացումը այս կամ այն ոլորտում նաև հայերիս խառնվածքին բնորոշ գծերից մեկի արտացոլումն է. երբ տեսնում են, որ տվյալ բնագավառում վարձատրությունը բարձր է, անմիջապես տեղափոխվում են այդ բնագավառում աշխատելու: Մինչդեռ, իմ կարծիքով, եթե դու լավ մասնագետ ես, ապա ցանկացած բնագավառում կարող ես անհրաժեշտ գումարը վաստակել: Պետք է առաջնորդվել ոչ թե բացառապես եկամտաբեր տեղ ընտրելու սկզբունքով, այլ այն գաղափարով, թե ինչի համար ես ստեղծված, և ինչն է զարգացած քո մեջ:  

tumblr_static_makeup_1

Այս մասնագիտությունը Հայաստանում կպահպանի իր ակտուալությունը նաև տարիներ անց:

Նոր սերնդին նայելիս հասկանում եմ, որ նրանց ճաշակն ու նախասիրություններն այլ են: Գուցեև նախասիրությունները հիմովին փոխվեն, որովհետև ավելի լավ սերունդ եմ տեսնում, ավելի եվրոպական: Այսօր ավելի շատ ձգտում են ձևափոխել իրենց, նմանվել միմյանց, իսկ նոր սերունդն ավելի ինքնատիպ է:

Visage

Մասնակցել եք արտերկրում անցկացվող մրցույթներին: Ինչպիսի ընդունելության և արձագանքի են արժանանում մեր մասնագետները Հայաստանի սահմաններից դուրս:

Մասնակցել եմ աշխարհի առաջնություններից մեկին և չափազանց դրական արձագանքի եմ արժանացել: Որակյալ աշխատանք ցուցադրելիս միշտ էլ գնահատվում ես, սակայն կարևոր դեր է խաղում նաև այն, թե ինչպիսի թիմով ես ներկայանում:

makeup brush with blue powder isolated eye-makeup-and-lips-1866